Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:
ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը: Դատարանը կազմված է լինելու 12 դատավորներից, որոնցից 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, 6-ը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ փոփոխություններով նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանալու: Նախագծով կարգավորվելու են նաև Վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վերաբերյալ կարգավորումները: Նախագծերի փաթեթը Պետաիրավական գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացավ պատգամավոր Արփի Դավոյանի ծավալուն առաջարկների հաշվառմամբ արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում:
Այսպես, նախագծերի փաթեթով կարևորագույն փոփոխություններից է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների առանձնացումը:
Ներկայացված բոլոր առաջարկները և փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները միտված են ներկա իրավակարգավորումներն առավել հստակեցնելուն, օրենսդրական կարգավորումների որոշ բացեր լրացնելուն, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը և գործերը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի ապահովմանը:
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47