Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին պահանջներն ու ակնկալիքները, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էին։
«Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանում ՄԱԿ-ի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն ընդունեց մեզ։ Իրեն ներկայացրեցինք մեր դիրքորոշումները»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, հանդիպումից հետո հայտարարեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ իրենց վստահեցրել են, որ պահանջները կփոխանցվեն ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնակայան
«Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի գլխավոր ասելիքն էր, որ իրենք մեր բոլոր հայտարարությունններն՝ ուղղված իրենց, նամակները, խնդրանքները, բոլորը փոխանցում են, Նյու-Յորքի կենտրոնակայանում տեղյակ են այս բողոքի ակցիաների մասին և այն մասին, թե ինչ պահանջներ ենք մենք ներկայացնում»,- ասաց Արտակ Բեգլարյանը
«Մի քանի ուղղությամբ հարցեր ենք բարձրացրել՝ Անվտանգության խորհրդի հետ կապված, որն ավելի շատ ՀՀ կառավարության գործընթացներով է ընթանում, նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր մարմինների հետ կապված։ Այդ թվում՝ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի լռության պատճառների մասին ենք հարցրել և հնարավորությունների, թե ինչպես ՄԱԿ-ի տարբեր մարմիններ կարող են առաքելություն իրականացնել Արցախում
Մեծ առումով նրա պատասխանն այն էր, որ իրենք այստեղ նման որոշումներ չեն կայացնում, լիազորված չեն, ուղղակի փոխանցում են մեր դժգոհության ձայնը և մեր պահանջները։ Ավելին իրենք չեն կարող անել։ Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասով իրենք ասում են, որ այդ մարմիններն անկախ են, այսինքն՝ այստեղի հետ կապ չունեն և առանձին են իրենց որոշումները կայացնում, բայց նաև համոզմունք հայտնեց, որ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը տեղեկացված է Արցախում իրավիճակի մասին»- զրույցի մանրամասները ներկայացրեց Բեգլարյանը՝ ընդգծելով՝ հատկապես ա՛յս պարագայում է տարօրինակ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հրապարակային արձագանքի բացակայությունը
Արցախի պետնախարարի խորհրդականը հայտնեց նաև, որ իրենք պայքարը շարունակելու են՝ հասնելու միջազգային հանրության կողմից հստակ դիրքորոշումների արտահայտմանը և հստակ քայլերի իրականացմանը։
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03