Շվեյցարիան միացել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցներին` կապված Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության հետ, հայտնել է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը: «Դեկտեմբերի 16-ին Դաշնային խորհուրդը հաստատել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ որոշ պատժամիջոցներ՝ հետեւելով ԵՄ վերջին քայլերին։ Սույն միջոցառումներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ժամը 18:00-ից։ Կառավարությունը հիշեցրել է, որ դեկտեմբերի սկզբին ԵՄ-ն՝ ռուսական հում նավթի եւ նավթամթերքի գների վերին շեմի վերաբերյալ նոր պատժամիջոցներ է սահմանել։ Այդ կապակցությամբ Դաշնային խորհուրդը դեկտեմբերի 16-ի իր նիստում «որոշել է ամբողջությամբ ընդունել այդ փոփոխությունները», եւ ռուսական նավթի գնի վերին շեմի վերաբերյալ Շվեյցարիայի կողմից կիրառվող միջոցները «այսուհետեւ լիովին համարժեք են ԵՄ միջոցառումներին», - շեշտել են Բեռնում: Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել Եվրամիությանը ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարման էմբարգոն։ ԵՄ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ ծովով առաքվող ռուսական նավթի գնի կարգավորելի վերին շեմի շուրջ՝ այն սահմանելով մեկ բարելի դիմաց 60 դոլար: Նման որոշում են կայացրել G7-ի երկրները եւ Ավստրալիան։ Բացի այդ, արեւմտյան երկրներն իրենց ընկերություններին արգելել են համաձայնեցված մակարդակից բարձր գնով տրանսպորտային, ֆինանսական եւ ապահովագրական ծառայություններ մատուցել Ռուսաստանից նավթ տեղափոխող լցանավերի համար։ Շվեյցարան, հակառակ իր չեզոքությանը, ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը, ապա այս առումով հետեւում է ԵՄ-ին: ՌԴ կառավարությունը, իր հերթին, մարտին հաստատել էր օտարերկրյա պետությունների եւ տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամաբար են գործում Ռուսաստանի, ռուսական ընկերությունների եւ ՌԴ քաղաքացիների նկատմամբ։ Այս ցուցակում ընդգրկված է նաեւ Շվեյցարիայի Համադաշնությունը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02