Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի սկզբին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր ընթացակարգով հետ է վերցրել ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր դիմումը:
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հրապարակել է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին Տիգրան Ուրիխանյանի դիմումը:
Ըստ օրենսդրության, պատգամավորը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը, իսկ եթե այդ ժամկետում դիմումը հետ չի վերցնում, հրաժարականը համարվում ընդունված: Ակնկալվում է, որ նշված ժամկետում Ուրիխանյանը հետ կվերցնի իր հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կասկած էր հայտնել, թե Տիգրան Ուրիխանյանը իսկապես կհրաժարվի իր մանդատից. «Երբ որ Տիգրան Ուրիխանյանը 15 օր հետո կվերահաստատի իր մանդատից հրաժարվելու դիմումը, այն ժամանակ կխոսենք: Եկեք Կիկոսի մահը չսարքենք: Որովհետեւ ես չեմ հավատում, որ նա իրոք հրաժարական կտա»:
Իսկ Արդեն Հոկտեմբերի 10-ին Ուրիխանյանը նոր հայտարարություն է տարածել, նշելով, որ չի հրաժարվի ԱԺ պատգամավորի մանդատից: «Իսկ հաջորդիվ նպատակահարմար եմ գտնում մեծ ու ժողովրդականություն վայելող այնպիսի մի քաղաքական թիմի հետ միավորումը, որում լուրջ պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ»,-ասել էր նա:
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
13:53
13:38
13:22
12:33
12:16
12:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38