«Աշխարհում ցանկացած մարդ իրավունք ունի ընտրելու իր բժշկին ու բուժման վայրը», «Ադրբեջանը սպանում է հիվանդներին, որոնք ունեն դեղորայքի կարիք», «Արցախը տեռորիստների ու մարդասպանների հետ ապրելու ոչ մի հնարավորություն չունի». Այս ու այլ գրություններով ցուցապաստառներով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այս պահին բազմաթիվ բժիշկներ են հավաքվել՝ բարձրաձայնելու Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու հետևանքների մասին։ Հիշեցնենք, որ Արցախի բնակչությունն օրեր շարունակ չի ստանում դեղեր ու դեղամիջոցներ, ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Երևան։
«Արաբկիր» ԲԿ նախագահ, ԱԺ նախկին նախագահ, հայտնի մանկաբույժ Արա Բաբլոյանը նշեց, որ այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ խնդրի լուծումը չի տեսնում բանակցությունների միջոցով։ «Ստորագրված է հայտարարություն, որոշումներ են ընդունված, գործողությունների քարտեզ է գծված, սակայն այսպես կոչված Ադրբեջանի էլիտան «բնապահպանների» միջոցով փորձում է սովամահ անել Արցախի 120 հազար բնակչությանը։ Ինչպե՞ս կարող ենք մենք՝ բժիշկներս անտարբեր լինել այս խնդրին, երբ պայքարում ենք ամեն երեխայի, ամեն երիտասարդի, մեծահասակի կյանքը փրկելու համար»,-ասաց Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում։ Նա հույս հայտնեց, որ անընդունելի իրավիճակի կարգավորման համար ավելի որոշիչ քայլեր կարվեն։ ԱԺ նախկին նախագահ չցանկացավ գնահատել Հայաստանի իշխանությունների գործողությունները, ասաց՝ սա բժիշկների ակցիա է։ Նա համարում է, որ Արցախի ճանապարհը փակած մարդիկ ամենևին էլ բնապահպաններ չեն։ «Ինչպես կարող ենք նրանց բնապահպան կոչել, երբ մարդը ձեռքերի մեջ սպանում է աղավնուն, նրանց համար ոչ արժեք չունեն թե աղավնին, թե Արցախի քաղաքացին։ Լինելով ԱԺ նախագահ՝ ես հայտարարել եմ, որ մենք ունենք երիտասարդների կորուստ թե Հայաստանում, թե Ադրբեջանում, չեմ կարծում, որ ԱԺ նախագահը կունենար խիզախություն նման բան հայտարարելու։ Ես որևէ խնդիր չունեմ Ադրբեջանի ժողովրդի դեմ, ես խնդիր ունեմ Ադրբեջանի ղեկավարության դեմ։ Ճանապարհը փակելը Ադրբեջանի իշխանությունների ձեռքի գործն է, միանշանակ»,-ասաց Բաբլոյանը։ Նրա խոսքով, պետք է համբերել, պայքարել, չհանձնվել ու չնահանջել, որ հարցի լուծում ունենանք։
Panorama.am
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58