Մինչ այժմ Գերմանիան եղել է ԵՄ միակ խոշոր երկիրը, որն իր տարածքում չի ունեցել հեղուկ բնական գազ ստանալու ենթակառուցվածք։ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին Հյուսիսային ծովի Վիլհելմսհաֆեն նավահանգստում պաշտոնապես գործարկվել է առաջին ՀԲԳ տերմինալը, հայտնում է Deutsche Welle-ն։
Գերմանիայի տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար վառելիքի առաջին խմբաքանակն այն կտրամադրի դեկտեմբերի 22-ին՝ արեւմտյան Սուրբ Ծննդի նախօրեին։
«Այսօր Գերմանիան եւ ԵՄ-ն էականորեն մեծացրել են իրենց անվտանգությունն ու անկախությունը»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ շաբաթ օրը ժամանելով Վիլհելմսհաֆեն: «Սա լավ օր է մեր երկրի համար, բայց նաեւ լավ ազդանշան է աշխարհին, որ Գերմանիայի տնտեսությունն այսուհետ եւս ուժեղ կլինի, որ այն կշարունակի արտադրությունը եւ կհաղթահարի առկա մարտահրավերը»: Այս եւ հետագա տերմինալների նպատակը Գերմանիայի էներգամատակարարումը «Ռուսաստանից եկող խողովակաշարերից անկախ դարձնելն է», հավելել է նա։
Գերմանական առաջին ՀԲԳ տերմինալի բացման արարողությանը կանցլերի հետ միասին ներկա են եղել նաեւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը եւ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։ Դա ընդգծել է միջոցառման համազգային նշանակությունը, որի նախապատրաստման գործում գերմանական կառավարության այս առանցքային դեմքերը որոշիչ ներդրում են ունեցել։ Հաբեկը կարողացել է համաշխարհային շուկայում շտապ հինգ լողացող ՀԲԳ տերմինալներ (Floating Storage and Regasification Unit, FSRU) վարձակալել, որի համար Լինդներին հաջողվել է միլիարդավոր եվրոներ մոբիլիզացնել:
FSRU-ները, ըստ էության, սեփական շտեմարաններով նավ-գործարաններ են հեղուկ գազի վերագազիֆիկացման համար՝ մինուս 161-164 աստիճան Ցելսիուսի պայմաններում այն պահելու համար: Մոտ 300 մետր երկարությամբ Höegh Esperanza նավը, որը դեկտեմբերի 15-ին կայանել է Վիլհելմսհաֆենում, տասը տարով վարձակալվել է նորվեգական Leif Höegh նավափոխադրող ընկերությունից եւ եկել է Իսպանիայից, որտեղ նա 165 000 խորանարդ մետր հեղուկ գազ է վերցրել: Հենց այս բերված բեռը վերագազիֆիկացումից հետո հաջորդ շաբաթ կսկսի հոսել Գերմանիայի գազատրանսպորտային ցանց։
Վիճակագրորեն, տարվա ընթացքում այս ծավալով կարելի է մատակարարել 50 000-80 000 տնային տնտեսությունների, ասել է Վիլհելմսհաֆենում ՀԲԳ տերմինալի օպերատոր Uniper-ը: Նրա տվյալներով, այս FSRU-ի հզորությունը կազմում է տարեկան 5 միլիարդ խորանարդ մետր, ինչը գերազանցում է Գերմանիայի գազի պահանջարկի 6%-ը, որն այժմ նվազում է խնայողությունների ավելացման եւ էներգակիրների այլ աղբյուրների վերակողմնորոշման պատճառով:
Ակնկալվում է, որ առաջին ՀԲԳ լցանավերը հունվարի կեսից Höegh Esperanza-ում կսկսեն կայանել եւ հեղուկ գազ մղել դեպի նրա շտեմարաններ: Դեռեւս չի նախատեսվում Ռուսաստանից ՀԲԳ մատակարարումներ ընդունել, գազը կներկրվի ԱՄՆ-ից, Հյուսիսային եւ Արեւմտյան Աֆրիկայի երկրներից, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից, դեկտեմբերի 12-ին Business Insider-ին հայտնել է Uniper, RWE եւ VNG ընկերությունների ներկայացուցիչը։
Գերմանիայի կառավարությունը պայմանագրեր է կնքել վերոնշյալ երեք ընկերությունների հետ՝ Վիլհելմսհաֆենի եւ Բրունսբյուտելի տերմինալների կառավարման մասին, վերջինը հունվարին շահագործման կհանձնվի։ Երկու նավահանգիստներում էլ նախկինում ստացիոնար ՀԲԳ տերմինալներ կառուցելու ծրագրեր են եղել:
Վիլհելմսհաֆենի տերմինալն իրականում պետական նախագիծ է՝ վերագազիֆիկացման նավը վարձակալել է գերմանական կառավարությունը, իսկ այն շահագործում է այժմ ազգայնացված Uniper ընկերությունը:
19:33
18:42
18:25
18:02
17:57
17:42
17:38
17:21
17:03
16:51
16:42
16:35
16:26
16:06
15:52
15:36
15:29
15:12
14:58
14:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02