Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ առնվազն երկու արբանյակն տիեզերք կարձակվի, իսկ մյուս արբանյակները կմնան հերթում, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Խոսելով «Նահիդ-1» եւ «Նահիդ-2» արբանյակների արձակման վերջին պայմանների մասին՝ Զարեփուրը նշել է. որ երկու արբանյակներն էլ նախապատրաստական փուլում են, եւ ծրագրվում է, որ դրանք մինչեւ տարեվերջ տիեզերք կարձակվեն։
«Նահիդ» արբանյակները հեռահաղորդակցության արբանյակներ են, որոնք կառուցվել են Իրանի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից: «Նահիդ-1» արբանյակի մասին հայտնի է դարձել 2015 թվականի փետրվարին՝ Տիեզերական տեխնոլոգիաների օրվա արարողության ժամանակ։ Այն նախագծվել եւ առաջին անգամ կառուցվել է Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արբանյակային համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Իրանի տիեզերական գործակալության ղեկավարությամբ:
«Նահիդ-2» արբանյակը հեռահաղորդակցության տեխնոլոգիական արբանյակներից է, որը հագեցած է շարժիչով եւ ունակ է մանեւրելու, եւ կարելի է կարեւոր քայլ համարել ցածր բարձրության հեռահաղորդակցության համակարգերի ստեղծման գործում։
Իրանցի նախարարը նշել է նաեւ, որ տիեզերք արձակման հերթում այլ արբանյակներ կան։
Խոսելով հետազոտական եւ գործառնական արբանյակների նախագծման եւ կառուցման ծրագրի մասին՝ Զարեփուրն ավելացրել է, որ նախարարության ծրագրերից է մինչեւ տարեվերջ առնվազն երկու արբանյակ տիեզերք արձակելը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02