Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունը (KFOR), սերբերի կազմակերպած հանրահավաքի ֆոնին, մեծացրել է պարեկների ներկայությունը Յարինե անցակետում, գրում է Коммерсант-ը՝ հավելելով, որ Կոսովոյի հյուսիսում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված սերբերի, այդ թվում՝ նախկին ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալության հետ։
«Այս գիշեր շրջակա գյուղական ճանապարհներին նկատել ենք ավելի քան 15 Hammer ջիփ եւ մի քանի KFOR բեռնատարներ, նրանք նաեւ նշել են, որ որոշ վայրերում փշալարեր են քաշել», - ասել է բարիկադների մոտ գտնվողներից մարդկանցից մեկը:
ՆԱՏՕ-ի առաքելությունն այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն դեռեւս չի արել։ Յարինեի տեղեկություններով՝ KFOR-ի ներկայացուցիչները անցակետի մերձակայքում փշալարեր ու բարիկադներ են տեղադրել, հայտնում է Kosovo-Online-ը։
Կոսովոյում իրավիճակը սրվել է դեկտեմբերի 10-ին, երբ հարյուրավոր էթնիկ սերբեր բարիկադներ են կանգնեցրել Հյուսիսային Կոսովոյի ճանապարհներից մեկում: Նրանք փակել են երթեւեկությունը Սերբիայի ուղղությամբ երկու հիմնական սահմանային անցումներով։ Կոսովոյի ոստիկանությունը Յարինե անցակետում փակել է մուտքը։
Դրանից անմիջապես հետո նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան հարցում կուղարկի ՆԱՏՕ-ի առաքելությանը՝ Կոսովոյում բանակ եւ ոստիկանական ուժեր տեղակայելու համար, իսկ ԱՄՆ-ն կոչ է արել թուլացնել լարվածությունը:
Կոսովոյում ապրում է մոտ 120 հազար սերբ, մասամբ ճանաչված հանրապետության մոտավորապես 1,8 միլիոն բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ ալբանացիներ են։ Միեւնույն ժամանակ Հյուսիսային Կոսովոյում (Սերբական ինքնավար մարզ) բնակչության մեծ մասը սերբեր են։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02