ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ, Հայաստանի նորանկախ Հանրապետությունում երկար տարիներ քաղաքական, պետական գործունեություն ծավալած և պետական բարձր պարգևների արժանացած ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին:
Գալուստ Սահակյանը հիրավի վայելում էր իր կուսակցական ընկերների, գործընկերների, իրեն երբևէ ճանաչած մարդկանց սերն ու հարգանքը:
Մինչև կյանքի վերջին օրը նա անդավաճան մնաց իր հարազատ կուսակցության դավանած գաղափարախոսությանն ու անցած ճանապարհին, անգամ ծանր հիվանդության պահին ապրեց մեր պետության և Հայրենիքի մի նվիրական հատվածի՝ Արցախի մասին ամենօրյա մտահոգությամբ ու սրտացավությամբ՝ երբեք չկորցնելով իրեն բնորոշ լավատեսությունը, որով վարակում էր նաև երիտասարդ հանրապետականներին: Նրանց համար իրենց սիրելի Գալուստ Գրիգորիչը անփոխարինելի ավագ ընկեր ու խորհրդատու էր:
Հանրապետական կուսակցությունը սգում է իր նվիրյալ, սկզբունքային ու անկեղծ ընկերոջ, մարդկային հարաբերություններում մշտապես պարկեշտ և նրբանկատ Գալուստ Սահակյանի մահը:
Հայաստանի հանրապետական կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, այս անդառնալի կորստյան ծանր պահին զորակցություն հայտնում՝ մաղթելով համբերություն և տոկունություն: Աստված թող նրանց մխիթարություն տա և փարատի անամոքելի վիշտը:
Աղոթում ենք մեր սիրելի ընկերոջ հոգու խաղաղության և փրկության համար»:
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47