2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերը․ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 3000 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակներինը՝ 5200 դրամով: Տարեսկզբից պարտադիր ժամկետայյին զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրվող կենսաթոշակները սահմանվել են 28.600 դրամ (25.600 դրամի փոխարեն), իսկ սեպտեմբերից՝ 31.600 դրամ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
2022 թվականի հուլիսի 1-ից իրականացվում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10 %-ի չափով հետվճար։ Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 50.000 քաղաքացի։
2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի («ՀայՓոստի») միջոցով: Շահառուի ընտրությամբ կենսաթոշակներն ու նպաստները կարող են վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով միայն այն դեպքում, եթե լրացել է վերջինիս 75 տարին կամ ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03