«ՀԱՊԿ-ը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը բարձրացնում է Երևանը միջազգային մակարդակով, իր պատասխանատվության շրջանակից դուրս է»,-«ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Նման դիմումներ չեն եղել (Հայաստանից՝ Լաչինի միջանցքի հետ կապված- խմբ), մենք ելնում ենք նրանից, որ այն ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է»,-ասել է Զասը։ Ավելի վաղ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին, ինչպես նաև դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու և միջանցքը ապաշրջափակելու պարտավորեցնելու խնդրանքով։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ էր տվել մինչև դեկտեմբերի 19-ն արձագանքելու ճանապարհը փակելու վերաբերյալ Հայաստանի դիմումին։ Դեկտեմբերի 12-ին, հորինված բնապահպանական նկատառումներով, ադրբեջանական կողմը փակել էր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ) Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը։ Լաչինի միջանցքի շարունակվող փակման և Արցախում բնական գազի մատակարարման եռօրյա դադարեցման պատճառով արտակարգ հումանիտար իրավիճակ է ստեղծվել։ Դադարեցվել է պարենամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, իսկ առողջապահական համակարգը լրջորեն տուժել է։ Դեղերը սպառվում են, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդները չեն կարող տեղափոխվել Հայաստան՝ մասնագիտացված բուժման համար. Պլանային վիրահատությունները ժամանակավորապես դադարեցվել է։ Շրջափակումից ի վեր Արցախում 20 երեխա է ծնվել, մինչդեռ նորածիններին խնամելու համար բավարար միջոցներ չկան։ Ավելի քան 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չի կարող վերադառնալ տուն և վերամիավորվել Արցախում ապրող իրենց ընտանիքների հետ։
10:37
10:21
10:06
09:52
09:38
09:17
09:02
20:21
20:02
14:44
14:15
12:44
12:13
17:40
16:12
14:42
14:05
13:55
13:33
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28