Facebook-յան օգտատերերից Nomen Nescio-ն պարզաբանել է ավելի վաղ արված իր այն հայտարարությունը, թե բարեգործական նպատակով բանակի համար Եվրոպայից ուղարկված 5 փաթեթ բժշկական «ժգուտի» համար ՀՀ մաքսային մարմինները մաքսավճար են պահանջել:
Նա նշել է, որ ներողություն է հայտնում կիսով չափ սխալ ինֆորմացիա տարածելուն նպաստելու համար, երբ պնդել է, թե 1200 դոլար վճարել են մաքսային մարմիններին: Ըստ նրա, երրորդ կողմի միջամտությունից հետո վճարվող գումարը դարձել էր 21 000դրամ, ինչը չի իմացել նույնիսկ ստացող կողմը: Միաժամանակ օգտատերը հարց է տալիս՝ «21 000 դրամի համար ո՞վ 3-րդ մարդու օգնությանը կդիմի»:
Նա մասնավորապես գրել էր, որ մաքսատանը պատճառաբանել էին, որ եթե ապրանքը ստացված լիներ ԵՏՄ անդամ երկրներից, հնարավոր կլիներ անվճար կամ գոնե զեղչերով մաքսազերծել: Պահանջվող գումարը չմուծելու պատճառով այն 2 օր մնացել էր մաքսատանը (ներառյալ շաբաթ, կիրակի օրերը):
«Ստացողը, այլ ելք չգտնելով, մարդկանց օգնությամբ գտնում է երրորդ մեկին, ով կկարողանա միջամտել և այս խնդրին լուծում տալ առանց խոշոր գումարներ մուծելու:
Երբ ստացողի հետ խոսեցի, նա ասաց, որ միջամտելուց հետո գումարը մուծվել և ապրանքը մաքսազերծվել է: Մանրամասներին տեղյակ չէր, քանի որ հենց միջնորդն էր զբաղվում այդ հարցով: Իսկ ավելի ուշ (երեկ երեկոյան) պարզվեց, որ 1200$-ի փոխարեն մուծվել է 21000 AMD, ինչը որ այսօր ստացողը իմացավ, երբ հրապարակման համար միջնորդից պահանջեց ստացականը:
Ես հրապարակավ Ձեր ներողամտությունն եմ հայցում կիսով չափ սխալ ինֆորմացիա տարածելուն նպաստելու համար, երբ պնդում էի, թե 1200$-ը մուծել են: Բայց փաստորեն միջամտելուց հետո այն դարձել էր 21000 AMD, ինչը չգիտեր նույնիսկ ստացող կողմը:
Այնուամենայնիվ ունեմ մի քանի հարց`
1. Արտերկրից օգնություն բերող ո՞ր մի խելացին 21000 դրամի համար երրորդ մարդու օգնությանը կդիմի:
2. 21 000 դրամը ինչի՞ համար են վերցրել, ինչո՞ւ զինվորական օգնությունը անվճար չէ:
Ապրանք ուղարկողներ կան, ովքեր հենց իրենց ֆբ. ընկերներին են խնդրում ստանալ. հիմա ի՞նչ` ստացողին պիտի խնդրենք առանց գումարի չգնա՞ ապրանքի ետևից»:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ից պարզաբանել էին, որ Մաքսատանն ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ զինվորական «ժգուտների» ներկրման մասին որևէ տեղեկատվություն:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47