Դերասանները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում ՝ ընդդեմ Արցախի շրջափակման։ Դերասաններին միացել են նաև քաղաքացիները՝ իրականացնելու երթ՝ դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Պահանջը հետևյալն է՝ապաշրջափակել Արցախի կյանքի ճանապարհը։ «Արդեն ութ օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը ՝ ներառյալ 30 հազար երեխա, գտնվում է շրջափակման մեջ։Դադարեցվել է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ վիրահատությունների համար։ Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։ Կշարժվենք դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատուն և կավարտենք այն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: Սույն երթը կապված չէ որևէ քաղաքական գործչի հետ։ Այն չի կրում քաղաքական բնույթ, կազմակերպվում է հայ արտիստների և ոչ անտարբեր մարդկանց կողմից։ Մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ մեզ համար կարևոր է Արցախի ճակատագիրը, և մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է մինչև վերջ պայքարել դրա համար, ցույց տալ, որ մենք շատ ենք և անդրդվելի: Մենք նաև ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել Արցախի մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք և հասկանում ենք, թե որքան դժվար է նրանց համար հիմա։«Կյանքի ճանապարհը» բացելու մեր պահանջը պետք է լինի լսելի»,- հայտարարում են դերասանները։
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14