Մենք ոչ մեկի փաստաբանը չենք, բայց պատերազմը ձախողելուց ու տանուլ տալուց հետո, մինչ այսօր, դուք ո՞նց չեք կարողացել հասկանալ, որ խաղաղար առաքելության մանդատը պետք է միջազգայնորեն հաստատվի և իրավունքների ու պարտավորությունների առումով բացվածք ունենա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` դիմելով իշխանություններին:
«ԱԺ փոխնախագահի աթոռին հայտնված Ռուբեն Ռուբինյանն այսօրվա նիստում հետևյալ միտքն է ասել. «Կամ թող Սերժ Սարգսյանը չասի՝ մեզ ցույց տվեք, թե ի՞նչ պիտի անեն խաղաղապահները։ Ասում եմ, թե ինչ պիտի անեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, թե ինչ պիտի անեն, պիտի վերահսկեն Լաչինի միջանցքը»: Տրիվյալության ու պարզունակ տգիտության մեջ խարխափող կապիտուլյանտները կարողանում են իրենց ոչ միայն գժի տեղ դնել, այլ նաև հայտնի կենդանու: Իսկ այդ պարոնը ջանացե՞լ է իրեն նեղություն տալ և հասկանալ, թե իրականում ինչպիսի՞ մանդատով են ռուսական խաղաղարար ուժերը ստանձնել միջանցքը վերահսկելու իրենց առաքելությունը: Իսկ կապիտուլյանտները որևէ բան արե՞լ են, որպեսզի այդ մանդատը միջազգային հաստատում ստանա (ստիպելով Ադրբեջանին` ճանաչել մանդատը) և հստակ շարադրված լինեն բոլոր իրավիճակների համար խաղաղարար ուժերի թույլատրելի գործողությունները: Մի՞թե ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնողի համար դժվար էր հասկանալ, որ ադրբեջանցիներին հազար ու մի շանտաժների, հրահրումների ու ոտնձգությունների հնարավորություններ են տվել հենց իրենք` տգետ կապիտուլյանտները. իրենց անհեռատես, փնթի և դավադիր քաղաքականությամբ: Ամենահեշտ բանը սեփական անգործությունն ու անկարողությունն ուրիշների վրա բարդելն է: Բա եթե այդքան վստահ եք, որ ռուսական խաղաղապահներն են պատասխանատուն` պաշտոնական հայտարարություն արեք ձեր ԱԳՆ-ով ու պաշտոնապես պահանջեք, նույնիսկ ժամկետ սահմանեք Արցախի շրջափակումը վերացնելու պահանջով: Վախենու՞մ եք անել, որովհետև գիտեք, որ ռուսական կողմից կստանաք պաշտոնական արձագանք ու մանրամասն մեկնաբանություն ձեր անսկզբունքայնության ու գործած բազմաթիվ քաղաքական սխալների վերաբերյալ: Մենք ոչ մեկի փաստաբանը չենք, բայց պատերազմը ձախողելուց ու տանուլ տալուց հետո, մինչ այսօր, դուք ո՞նց չեք կարողացել հասկանալ, որ խաղաղար առաքելության մանդատը պետք է միջազգայնորեն հաստատվի և իրավունքների ու պարտավորությունների առումով բացվածք ունենա: Դու՞ք ընդհանրապես մտածե՞լ եք դրա մասին, թե՞ ձեզ հետաքրքրում էր միայն բունկերներից դուրս գալն ու ժողովրդին նորից խաբելը: Ձեր գործը երկրի գլխին աղետալի պրոբլեմներ սարքելն ու մի կողմ քաշվելն է:
Հ. Գ. Չմոռանաք նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Նիկոլի ստորագրությունն է դրված: Նա ևս ունի պարտավորություն հայտարարության պայմանների իրագործման համար»:
10:55
10:37
10:21
10:06
09:52
09:38
09:17
09:02
20:21
20:02
14:44
14:15
12:44
12:13
17:40
16:12
14:42
14:05
13:55
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28