«Մենք այս ամեն ինչը անում ենք առաջին հերթին արցախահայության համար։ Շատ ընկերներ ունեմ, որոնք այնտեղ են գտնվում և կան բազմաթիվ խնդիրներ։ Լաչինի միջանցքի բացման համար, կարծում եմ, սա մեծ օվկիանոսում փոքրիկ դրական կաթիլ է։ փորձում ենք ամեն ինչ անել՝ հասնելու այս հարցի լուծմանը»,- նշեց դերասան Տարոն Իսպիրյանը։ Նախաձեռնողներից Արտեմ Վալտերն էլ հավելեց․
«Այն ինչ ծրագրել ենք անելու, կանենք այսօր, կլինի շարունակական,թե՝ ոչ, հիմա չենք կարող ասել։ Բայց այսօր կարևոր է, որ արցախցին տեսնի, որ մենակ չէ»։ Երթի մասնակիցները ՌԴ դեսպանատան մոտ կանգ առան՝ վանկարկելով «Արցախ, Արցախ․․․»։ Այնուհետև՝ ռուսերեն լեզվով կոչ արեցին ՌԴ դեսպանությանը՝ բացել կյանքի ճանապարհը։ Քայլերթի մասնակիցները, որոնց միացել են բազմաթիվ քաղաքացիներ, շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Ֆրանսերեն լեզվով նույն կոչով դիմեցին Ֆրանսիայի դեսպանությանը։ Ինչպես և հայտարարվել էր, Ֆրանսիայի դեսպանատան մոտից շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ հնչեցին Արցախ օրհներգը,հետո՝ աղոթք։ Աղոթքից հետո արցախցի դերասանուհի Թամարա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց․ «Գիտեք, որ շուտով ՄԱԿ-ում քննարկում է լինելու և շատ կարևոր է մեր ձայնը բարձրացնելը։ Մենք պետք է ցույց տանք, որ չենք հանդուրժում այս ամենը և արցախահայությունը միայնակ չէ։ Պահանջում ենք, որ այն ճանապարհը,որը մեզ կապում է Հայաստանի հետ, որով մենք շնչում ենք, բաց լինի»։
Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքն ավարտեցին՝ «Մենք ենք Արցախը» կոչով։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58