ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը քաղաքական միտում է տեսնում՝ ՀԱՊԿ օրակարգից գլխավոր քարտուղարի հարցը հանելու և դրան դեկտեմբերին անդրադառնալու մեջ:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հանգամանքին, որ Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի օրակարգից հանվեց գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ով, ըստ կանոնակարգի, պետք է հայկական կողմի ներկայացուցիչ լիներ, Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Այս անգամ էլ հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Վստահ չեմ, որ դեկտեմբերին կնշանակվի…»:
Ըստ Խաչատուր Քոքոբելյանի, սա ակնհայտ քաղաքականություն է, որովհետև նման նշանակումների ժամանակ ուղակի վրիպումներ չեն լինում. «Սա մտածված, հետևողական քաղաքականություն է»:
Թե ո՞րն է հստակ քաղաքականության պատճառը, ապա Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ զգուշավորություն կա, դրա համար էլ մինչ այս պահը լուրջ գնահատական չի տրվել քառօրյա պատերազմի հանգամանքին:
«Իսկ հայ պաշտոնյան այս պաշտոնում կարող է խանգարել իրենց: Բոլորս էլ գիտենք, որ եղել են քննարկումներ, համաձայնություններ, բայց միջազգային լարված թատերաբեմում ռուսական կողմը գտնում է, որ իր վերահսկողության տակ պահի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Այն խնդիրները, որոնք առնչվում են հայ պաշտոնյայի հետ, պարզապես նրա կողմից ավելի ուշադիր արձագանք կստանան: Հայաստանը պարտավոր է օր առաջ, ժամ առաջ բարձրացնել այս խնդիրները ՀԱՊԿ-ում, հակառակ դեպքում ՀԱՊԿ-ը չի ծառայի որպես անվտանգության համակարգ Հայաստանին»,- ընդգծեց պատգամավորը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55