ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատվիրակությունը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 14-ից 15-ը երկօրյա աշխատանքային այցով եղել է Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում: ԵԱՀԿ-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ կազմակերպված աշխատանքային այցը միտված էր Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի գործունեության և վերջինիս լավագույն փորձի ուսումնասիրությանը: Վիեննայում հայկական պատվիրակությունը հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրեն Օտտո Քերբլի և կառույցի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանը: Հանդիպման ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրենը ներկայացրել է Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական ուղղությունները` անդրադառնալով մասնավորապես օպերատիվ և քննչական գործունեության առանձնահատկություններին ու հատկապես Բյուրոյի կազմում թվային փորձաքննությունների իրականացման առանձնացված ստորաբաժանում ունենալու հանգամանքին, ինչն ավելի արդյունավետ և օպերատիվ է դարձնում քննչական աշխատանքները: Ներկայացվել են նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումները և դրանց շրջանակում իրականացվող կրթական ծրագրերը, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարի հանրային իրազեկման բարձրացմանը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, իր հերթին, ներկայացրել է նախորդ տարվա հոկտեմբերից գործող նորաստեղծ կառույցի գործունեությունը, տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու հակակոռուպցիոն մարմնի առջև ծառացած հիմնական մարտահրավերները: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխանակվել օպերատիվ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև թվային փորձաքննությունների արդյունավետ տեխնոլոգիաների և քննչական մեթոդների կիրառման հմտություններով ու փորձով: Հատկապես կարևորվել է օպերատիվ գործունեության ժամանակ տեղեկատվական նորարարական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: Կոմիտեի նախագահը դիտարկել է նաև քննչական մարմնում թվային փորձաքննությունների իրականացման դրական փորձի ներդրման հնարավորությունը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում: Այցի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգող, դեսպան Իգլի Հասանիի, վերջինիս տեղակալ Լոռենցո Ռիլաշիատիի և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Անդրեյ Մունտեանի հետ: Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում նման կառույցի ստեղծումն արդեն հաջողված օրինակ են համարում և վստահ են, որ ժամանակի ընթացքում այն նկատելի հաջողություններ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում` ապացուցելով իր գործունեության արդյունավետությունը: Կողմերը փոխադարձ կարևորել են նախանշվող ծրագրերի շրջանակում երկկողմ օրակարգի ընդլայնումն ու համագործակցության զարգացումը: Սասուն Խաչատրյանը ևս, շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ ղեկավար կազմին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերվող շարունակական աջակցության համար, համոզմունք է հայտնել, որ արդեն իսկ առկա սերտ համագործակցությունը կշարունակվի նույն պատրաստակամությամբ և նոր ծրագրերի նախաձեռնմամբ:
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02