Մի շարք երկրներ ՄԱԿ-ի ԱԽ նիստում հասցեական գնահատականներ տվեցին Ադրբեջանի գործողություններին և ընդգծեցին Արցախի շրջափակման՝ հրատապ և առանց նախապայմանների վերացման անհրաժեշտությունը, բայց եթե միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր չլինեն, Ադրբեջանը կշարունակի հանցագործությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կլսի ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ հնչեցված Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերը, կարձագանքի՞ դրանց։ Նա կանխատեսեց նաև՝ միջազգային հանրության վերջին հայտարարություններից հետո Բաքուն կգնա որոշակի քայլերի՝ Արցախն ապաշրջափակելու հարցում, բայց այդ քայլերը լիարժեք չեն լինի, քանի որ Ադրբեջանն օգտվում է անպատժելիությունից։ «Կարծում եմ՝ Բաքուն ինչ-որ քայլեր կկատարի, բայց համոզված եմ, որ դրանք կիսատ քայլեր կլինեն։ Նրանք անում են առավելագույնը՝ տարաբնույթ կեղծ հիմնավորումներ ներկայացնելով, ժամանակ ձգելով։ Արդյունքում միջազգային հանրությունը կամ այդ հանրության տարբեր դերակատարներ ուղղակի քաղաքական հայտարարություններ են անում․ երբեմն շատ հասցեական, երբեմն կոշտ հայտարարություններ են անում, բայց Բաքուն գիտակցում է, տեսնում է, որ այդ հայտարարությունները հայտարարությունից անդին չեն անցնում և գործնական քայլեր չեն դառնում, ինչը նշանակում է, որ Բաքուն որևէ գին չի վճարում իր հակաիրավական գործողությունների, հանցագործությունների համար։ Եթե հիմա էլ է այդպես լինելու, բնականաբար, Բաքուն շրջափակումը չի վերացնելու կամ փորձելու է շրջափակումը մասնակի վերացնել, որոշ ժամանակ հետո նորից փորձելու է հասնել իր հիմնական նպատակներին՝ ճանապարհի ամբողջական վերահսկողությանը, հանքի նկատմամբ վերահսկողությանը և մնացած բոլոր այն թեմաները, որոնք նրանք պարբերաբար օրակարգ են մտցրել կամ առաջիկայում շարունակելու են մտցնել»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58