ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 17-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերության Գյումրու մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներ, այլ հյուրեր:
Ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը նշել է, որ Գյումրու մասնաճյուղը Երևանից և Արցախից հետո երրորդն է Հայաստանում:
Նրա խոսքով՝ այստեղ իրականացվող աշխատանքների արդյունքները կօգտագործվեն աշխարհի ավելի քան 60 երկրներում:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին մասնաճյուղի բացման առթիվ՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ «Սիներջիի» մուտքը մեծ հնարավորություն է տալիս Գյումրիում ՏՏ ոլորտը զարգացնելու համար:
Նախարարը կարևորել է նաև, որ ՏՏ ոլորտի գործունեությունն առավելապես ուղղված լինի Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի և ուղղությունների զարգացմանը:
Նախարարը երիտասարդ աշխատակիցներին մաղթել է բարեհաջող սկիզբ և արդյունավետ գործունեություն:
«Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերությունը ծրագրային ապահովման և խորհրդատվական ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր, դիտարկման և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության և այլ ոլորտներում ինչպես պետական և միջազգային, այնպես էլ հասարակական և մասնավոր կազմակերպությունների համար:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02