«Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշատակելով ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը և ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր երկրների և կազմակերպությունների հնչեցրած գնահատականները: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հստակ գնահատականներ հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին:
«Շնորհակալություն եմ հայտնում նաև հայաստանյան և սփյուռքի այն կազմակերպություններին, անհատներին և մասնագիտական խմբերին, որոնք ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար, ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և առաջարկեց այդ ուղղությամբ մեծացնել համատեղ ջանքերը՝ միջազգային հանրության ակտիվությունն էականորեն մեծացնելու միջոցով»,-հայտարարեց փաշինյանը և հավելեց. «Ակտիվորեն պետք է աշխատել լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»: Հայտնելով, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձեր անել Հայաստանին մեղադրելու իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, և դրանք սին ու հիմնազուրկ հայտարարելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ի հավելումն սրան,պետք է ասեմ, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության շուրջ իր առաջարկները և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի: Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի համատեղ լուծմանը: Հայաստանը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Ասեմ նաև, որ այդ առաջարկները ներառում են նաև Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդույթունների, մենք շարունակում ենք համապարփակ լուծումների գնալ խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ: Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը՝ սրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չի փոխվում»:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55