Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստիպված են մնալ Հայաստանում: Արցախի կառավարությունից հայտնում են, որ պետնախարարը նշել է, որ հարցը քննարկվել է և՛ Անվտանգության խորհրդի նիստում, և՛ քաղաքական տարբեր ուժերի հետ։
«Որպես հայր հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները: Մյուս կողմից ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաներն այնտեղ ապահովված լինեն ու նորմալ կենսապայմաններ ունենան»,-նշել է Ռուբեն Վարդանյանը: Հիմնականում Հայաստանում են գտնվում մշակութային և մարզական միջոցառումներին մասնակցելու մեկնած երեխաները: Բայց կան նաև տարբեր դեպքեր, երբ ծնողներն են մնացել Հայաստանում, իսկ մանկահասակ երեխաները՝ Արցախում: Պետնախարարը նշել է, որ պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել: Նա լսել է ծնողներին, նրանց առաջարկները, մտահոգությունները: Ծնողները հիմնականում բարձրացրել են երեխաների ուսման, կեցության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նրանք միաժամանակ նկատել են, որ թեև շատ դժվար է բաժանումը, բայց գոնե հանգիստ են այնքանով, որ երեխաները գտնվում են ապահով վայրում: Նաև շնորհակալություն են հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանում մնացած երեխաներին: Պետնախարարը ծնողներին առաջարկել է ներկայացնել երեխաների կարիքների հետ կապված բոլոր պահանջները՝ Հայաստանում դրանց ապահովումը կազմակերպելու համար:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44