Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետները «Լիբերասյոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։ «Հիմնականում հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար շնչահեղձ է անում վերջինիս։ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը հայցում են, որ Ֆրանսիան և Եվրամիությունը հնարավորինս արագ արձագանքեն՝ ի աջակցություն Արցախի՝ հստակ գործողություններով: Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր ուժգնություն ստացավ դեկտեմբերի 12-ին, երբ պաշտոնական Բաքվի կազմակերպմամբ արգելափակվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դրան զուքահեռ,մինչև նախորդ ուրբաթ օրը, Ադրբեջանը փակել էր նաև Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը՝ վկայելով դրանով իսկ Հարավային Կովկասի պաշարված այս փոքրիկ հանրապետությունը շնչահեղձ անելու իր կամքի մասին: Սակայն, արևմտյան կառավարությունների համախմբումը, և մասնավորապես Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը դրդեցին Բաքվին վերսկսել գազի մատակարարումը և դրանով իսկ բարեբախտաբար խուսափել իրավիճակի վատթարացումից՝ ցուրտ ձմեռվա այս նախաշեմին: Իրավիճակն, այնուամենայնիվ, մնում է անընդունելի և Ֆրանսիան չի կարող հանդուրժել Լեռնային Ղարանաղի Հանրապետությունում (որի տարածքների մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) բնակվող հարյուր քսան հազար հայերին սպառնացող անդադար վտագը: Ֆրանսիան չի կարող նրանց թողնել բռնապետ Իլհամ Ալիևի քմահաճույքին, ով երկու տասնամյակ ի վեր խրախուսում է հայատյած քաղաքականությունը: Ֆրանսիայի Սենատը ապա Ազգային ժողովը վերջերս ֆրանսիական կառավարությանը կոչ արեցին կառուցվածքային միջոցներ ձեռք առնել: Այս համատեքստում, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին պաշտոնապես հանդիպել Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներին: Դրան զուգահեռ,կոչ ենք անում անվերապահ դատապարտել Բաքվի վարչակարգին, որն իր ԱԳ Նախարարի շուրթերով հայտարարել է, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի բանակցելու ԼՂ հարցով, ի խախտումն իր իսկ, մասնավորապես 2020 թ. նոյմեբեր 9-ի շրջանակում, ստանձնած միջազգային պարտավորությունների: Մենք հայցում ենք նաև նախաձեռնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների եվրոպական քաղաքականություն, ինչպիսին որդեգրվել է Ռուսաստանի դեմ՝ սկսելով օրինակ, սառեցնել ադրբեջանցի ղեկավարների և օլիգարխների՝ մեր երկրում պահվող ակտիվները: Եվ քանի որ այս վարչակարգն այլևս չի կամենում բանակցել, մենք հայցում ենք, որ Ֆրանսիան որդեգրի թափանցիկ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մասնավորապես ապակենտրոնացված համագործակցության եզրույթում, որպեսզի մեր մարզերը, դեպարտամենտները և քաղաքները, Փարիզի, Լիոնի, Մարսելի կամ և այլ տեղական ինքնակառավարման մարմինների օրինակով, կարողանան համախմբել մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ՝ օգնության ձեռք մեկնելով Արցախին իրար հաջորդող հակամարտությունների հետևանքով քանդված բազմաթիվ ենթակառուցվածքների վերականգնման համար: Մենք հայցում ենք նաև, որ Ֆրանսիան մասնակցի Ստեփանակերտի օդակայանի վերագործարկմանը. օդային այս կամուրջը թույլ կտա նվազեցնել շրջափակման հետևանքները և թեթևացնել հազարավոր խաղաղ բնակչության կյանքը, որոնց միակ մեղքը կայանում է սեփական հողում ապրելու կամքի մեջ: Հաստատակամ համոզված լինելով, որ Ֆրանսիայի դիվանագիտությունը պետք է մեծ դերակատարում ունենա՝ կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին և ԱԳ Նախարարին շարունակել գործադրել ջանքեր, դրանք համադրելով մեր գործընկերների հետ, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և, միջազգային իրավունքին համահունչ, ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն ապահովելու համար: Վերջապես, մենք հայցում ենք, որ մեր երկիրը և Եվրամիությունը մեծ հեռատեսություն ցուցաբերեն՝ Ադրբեջանի հետ համագործակցության և առևտրական համաձայնագրեր կնքելիս: Ուրսուլա Վան դեր Լեյենի՝ Բաքվից գազամատակարարում ստանալու նախաձեռնությունը, ավելի շուտ Բաքվի միջոցով Ռուսաստանից գազամատակարարում ստանալը (հղում՝ Տիգրան Եգավյանի հոդվածին՝ Orient XXI-նոյեմբեր 2022թ համարում) մեզ ավելի քան անհանգստացնում է: Անհանգստացնում է, որ այնպես չստացվի, որ Արցախի Հանրապետության դեմ տարվող հակամարտության ֆինանսավորումը չդատապարտվի և կոշտ հակադրության չարժանանա մեր ղեկավարների կողմից, որ չստացվի այնպես, որ զինված հակամարտությունների խաղաղ զոհերը, այս պարագայում հայերը, այլուր ուկրանիացիները կամ եմենցիները զոհաբերվեն ռեալպոլիտիկի զոհասեղանին»,- նշված է հրապարակման մեջ:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14