Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության, ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ուժերով մայրաքաղաքում շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը:
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2022 թվականի նոյեմբերի 20-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքի մայթեզրերից առգրավվել է 700 կգ ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
Հիշեցնենք, որ սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ նոյեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի և վաճառքի համար օրենքով նախատեսված է պատասխանատվություն: