«Գլոբալ իննովեյշն սենթր» ընկերությունը վեցերորդ ամիսն է, ինչ մշտական գործունեություն է սկսել Հայաստանում և հանդիսանում է Իրանի ազգային նորարարական ու գիտատեխնիկական հիմնադրամների ներկայացուցիչը։ Վերջիններս գործում են ԻՀՀ նախագահի հովանու ներքո և տարեկան մեկ միլիարդ դոլար բյուջեով ու աշխարհի 6 երկրում ունեցած ներկայացուցչություններով աջակցություն է ցուցաբերել շուրջ 10000 նորարարական նախաձեռնությունների։ Ընկերության և հիմնադրամների ներկայացուցիչները դեկտեմբերի 22-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։ Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարևորեց ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Նրա գնահատմամբ՝ թեև Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են ու բարեկամական հարաբերություններ են կառուցում, այդուհանդերձ, տնտեսական գործակցության մակարդակը հեռու է գոհացնող լինելուց։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին, ինչին միտված պետք է լինի համանման կառույցների ու գործարարար համայնքը համախմբող միությունների գործունեությունը, փոխգործակցությունը։ Ներկայացնելով «Գլոբալ իննովեյշն սենթր»-ի գործունեության ուղղությունները, հիմնադրամի ներկայացուցիչ Սահման Մորադին նշեց, որ Կենտրոնի առաքելությունն է ստեղծել Իրանի և Հայաստանի գործարարների միջև առևտրաարդյունաբերական համագործակցության ու զարգացման բարենպաստ պայմաններ: Կենտրոնն ապահովում է մարկետինգային, իրավաբանական, լոգիստիկ, մաքսային և այլ ծառայությունների մատուցում հայկական ու իրանական կազմակերպությունների համար: «Մեր խնդիրն է Հայաստանում գտնել նոր գործընկերներ, իրականացնել համատեղ նոր ծրագրեր ամենատարբեր ոլորտներում՝ մասնավորապես գյուղատնտեսություն, բժշկություն, շինարարություն, արդյունաբերություն, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- նշեց Սահման Մորադին։ Հայաստանում ներդրումային իր ծրագրերը ներկայացրեց «Բիզոր» ընկերության հիմնադիր տնօրեն Համիդիե Դորրին։ Ներկայումս ընկերությունն արտադրում է շուրջ 50 անուն նոր սերնդի՝ ոչ ավանդական պարարտանյութ, որոնցից 12-ով առաջատարներից է աշխարհում։ Արտադրությունն իրականացվում է առաջատար բիո և նանոտեխնոլոգիաներով։ Հիմնադիր տնօրենը նպատակադրվել է համանման արտադրություն կազմակերպել նաև Հայաստանում` թե՛ տեղի պահանջարկի բավարարման, թե՛ երրորդ երկրներ արտահամնան նպատակով։ Կողմերը երկուստեք կարևորեցին համատեղ ձեռնարկությունների հիմնումը, տեղեկատվական և խորհրդատվական փոխապահովումը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա սերտ համագործակցության վերաբերյալ։
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14