Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ եւ խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն։ Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում բացելով բանակցությունները Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Չորս եռակողմ հայտարարություն հավանության է արժանացել։ Դրանց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, բայց, իհարկե, կցանկանայի արագացնել աշխատանքները։ Համոզված եմ, որ որքան շատ հանդիպենք, պայմանավորենք, ամրապնդենք վստահությունն ու հիմք ստեղծենք դրա համար, այնքան արագ բոլոր հարցերը կկարգավորվեն»,-ասել է նա։
Նա ափսոսանք է հայտնել այսօր Մոկվայում նախատեսված ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու հայկական կողմի որոշման կապակցությամբ։ «Այսօր պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Մենք պատրաստվում էինք այդ միջոցառմանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով երկրում տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց է թողնվել»,-նշել է Լավրովը։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02