ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ ԱԳ նախարարին հիշեցնում է իր իսկ հայտարարությունը, թե Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ է:
ԱԺ-ում լրագրողների հետ խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիան շահագրգռված է ԼՂ հարցի խաղաղ լուծմամբ:
«Ուզում եմ պարոն Լավրովին հիշեցնել իր իսկ հայտարարությունը, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ է, և Թուրքիայի նման գործելաոճը դեմ է խաղաղ գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին»,- նշեց նա՝ շեշտելով, որ Թուրքիան ունեցել է մշտապես միակողմանի՝ ադրբեջանամետ դիրքորոշում այս հարցում:
Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ. «Որովհետև մեր նպատակը, հուսամ՝ նաև համանախագահ երկրների նպատակը, փոխզիջումների արդյունքում հարցի խաղաղ լուծման հասնելն է»:
ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը թույլ չի տա, որ Թուրքայի ռազմատենչ, ադրբեջանամետ դիրքորոշումները լինեն խաղաքարտ ԼՂ կարգավորման հարցում:
«Թուրքիան այստեղ անելիք չունի: Թուրքիան նախ և առաջ պետք է կատարի իր պարտավորությունները: Ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը Թուրքիային ստիպի, որ կատարի իրենց կողմից ստանձնած Ցյուրիխյան պարտավորությունները։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չեն համաձայնի, որ Թուրքիան դերակատարություն ունենա հարցի լուծման գործում»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա նաև չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Ռուսաստանը երկակի խաղ է խաղում. «Ես չեմ կարծում: Վերահաստատում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխություն չի ենթադրվում: Մենք դրան դեմ ենք»:
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
13:53
13:38
13:22
12:33
12:16
12:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38