Ճապոնիայում նոյեմբերին գները 1981-ից ի վեր բաձրացել են ամենաարագ տեմպերով, ինչը մասամբ պայմանավորված էր էներգիայի ավելի մեծ ծախսերով, տեղեկացրել է AFP-ն։
Բազային սպառողական գներն անցած ամիս, նախորդ տարվա համեմատ, բարձրացել են 3,7 տոկոսով։ Ամենից շատ բարձրացել են վերամշակված սննդամթերքների, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի եւ երկարատեւ օգտագործման ապրանքների (օրինակ՝ օդորակիչների) գները։
Նոյեմբերյան թիվը զգալիորեն ցածր է այն մակարդակներից, որոնք անհանգստացրել էին ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ այլ երկրների, բայց շատ ավելի բարձր են՝ 2,0 տոկոսով, Ճապոնիայի բանկի երկարաժամկետ նպատակից։ Անգամ առանց թարմ մթերքների եւ էներգիայի հաշվառման՝ ինդեքսն ավելացել է 2,8 տոկոսով։
«Չնայած սպառողական գների երեք-չորս տոկոսանոց աճը Ճապոնիայում ցածր է ըստ միջազգային չափորոշիչների, այն բավական բարձր է, որպեսզի իրեն հարմարավետ զգա աշխատավարձի աճի ստագանցիայի պատճառով»,- գրել է Moody's Analytics տնտեսագետ Սառա Թանը։
Սպառողական գների հիմնական բազային ինդեքսը (ՍՊԻ) մշտապես ավելացել է տարեսկզբից՝ Ճապոնիայի բանկին ստիպելով ճշտել դրամավարկային քաղաքականության մեղմման վաղեմի քաղաքականությունը։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը եւ կենտրոնական այլ բանկեր բարձրացրել են տոկոսադրույքներն այս տարի՝ գնաճի դեմ պայքարելու համար։
Բայց Ճապոնիան, որը 1990-ականներից տատանվել է թույլ գնաճի եւ դեֆլյացիայի շրջանների միջեւ, հոսանքին դեմ գնաց եւ շարունակում է պահել տոկոսադրույքները գերցածր մակարդակում՝ փորձելով խթանել իր տնտեսությունը։ Ճապոնիայի բանկը հայտարարել է, որ գների աճը համարում է ժամանակավոր, եւ առայժմ գիծը փոխելու հարկ չկա։
Ճապոնիայի եւ ԴՊՀ-ի միանգամայն տարբեր մոտեցումներն այս տարի հանգեցրել են դոլարի հանդեպ իենի արժեքի նվազման՝ մարտի 115 իենից հասնելով մեկ դոլարը 151 իենի։
Արժույթը մի փոքր վերականգնվել է կառավարության ինտերվենցիաների շնորհիվ։
Այս շաբաթ Ճապոնիայի կենտրոնական բանկն անսպասելի շտկում է կատարել իր գերմեղմ դրամավարկային քաղաքականությունում՝ իենի արագ աճ ապահովելով։ Վերլուծաբանները նշում են, որ այդ ճշտումը կարող է օգնել կանգնեցնելու իենի արժեքի անկումը։
SMBC Nikko Securities-ի ավագ տնտեսագետ Կոյա Միյամաեն ասել է, որ գները, հավանաբար, կշարունակեն բարձրանալ կարճաժամկետ հեռանկարում։ «Սպառողական գների բազային ինդեքսը նոյեմբերին ավելացել է սննդամթերքների եւ գազի գների աճի պատճառով։ Հավանաբար, ինդեքսը կբարձրանա նաեւ այսուհետ՝ մոտենալով կամ գերազանցելով չորս տոկոսը դեկտեմբերին»,- ասել է նա AFP-ին։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02