«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միայն մեկ մարդ է որոշելու, թե Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելո՞ւ է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ: Եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Սակայն ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ Մնացական Մարտիրոսյանը համաձայնել է գնալ նոր դատարան այն դեպքում, եթե նա նշանակվի դատարանի նախագահ: Ասել է, թե Հակակոռուպցիոն դատարանի նախագահի առաջին թեկնածուն հենց նա է : Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի: Սակայն նկատենք, որ դատավոր նշանակվելուց առաջ բոլոր թեկնածուները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել: Եվ, ահա, Մարտիրոսյանի թեկնածությանը բարեվարքության մասով բացասական գնահատական է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչպես նաեւ՝ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:45
20:19
19:37
17:51
17:33
17:15
16:58
16:45
16:29
16:13
15:53
15:12
14:48
14:34
14:09
13:53
13:38
13:15
13:02
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45