Ասիացի միլիարդատերեր Գաուտամ Ադանին, Լոու Տակ Կվոնգը, Քոլին Հուանգը, Ու Յիլինգը և Ռավի Ջայպուրիան 2022 թվականին կարողացել են միասին ավելացնել իրենց կարողությունը ավելի քան 90 միլիարդ դոլարով՝ եկամտի մակարդակի ընդհանուր անկման պայմաններում: Forbes-ի հրապարակած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։ Ամենից շատ 2022 թվականին Հնդկաստանից 60-ամյա Գաուտամ Ադանին՝ «Adani Group»-ի սեփականատերը, կարողացավ մեծացնել իր կարողությունը։ Այս պահին նրա ակտիվները գտնվում են 116,8 միլիարդ դոլարի մակարդակում, մինչդեռ միայն 2022 թվականին դրանք աճել են 55 միլիարդ դոլարով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է 74-ամյա Լոու Տակ Կվոնգը Ինդոնեզիայից, Bayan Resources-ի սեփականատերը։ Այս տարի նա վաստակել է 16 միլիարդ դոլար, իսկ կարողությունը՝ 25,2 միլիարդ դոլար, երրորդ տեղում է 42-ամյա չինացի Քոլին Հուանգը, ով ստեղծել է Pinduoduo շուկան։ Նրա կարողությունը կազմում է 29,6 մլրդ դոլար, իսկ տարվա աճը կազմել է 11 մլրդ դոլար։ Չորրորդ տեղում չինացի 73-ամյա Ու Յիլինգն է՝ Yiling Pharmaceutical-ի ղեկավարը։ Նրա կարողությունը կազմում է 4,9 միլիարդ դոլար, տարվա աճը՝ 4 միլիարդ դոլար: Նրա ընկերությունը արտադրում է դեղամիջոցներ վիրուսային վարակների, այդ թվում՝ կորոնավիրուսի, ինչպես նաև սրտանոթային, ուռուցքաբանական, ուրոլոգիական և այլ հիվանդությունների բուժման համար: Լավագույն հնգյակը եզրափակում է հնդիկ 68-ամյա Ռավի Ջայպուրիան, ով RJ Corp-ի ղեկավարն է։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է 8,9 միլիարդ դոլար, իսկ տարեկան աճը կազմում է 3,9 միլիարդ դոլար:Նա կառավարում է այնպիսի ակտիվներ, ինչպիսիք են KFC-ն, Pizza Hut-ը և Costa Coffee-ը: Դեկտեմբերի 23-ին Forbes USA-ն, վկայակոչելով սեփական հաշվարկները, հայտնել է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը 2022 թվականին նվազել է 1,9 տրիլիոն դոլարով։ Նրանց ընդհանուր կապիտալը գրեթե 12 ամսում 13,8 տրլն դոլարից նվազել է մինչև 11,9 տրիլիոն դոլար։
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03