ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկմանը նշեց, թե չնայած այն բանին, որ իշխանությունները գնացին ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակման, ինքը հեռու է ռոմանտիզմից և չի կարծում, որ այս դրույթով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները լինելու են ազատ, արդար ու թափանցիկ:
«Տեղեկություն կա, ի դեպ, այդ տեղեկություններն ինձ տրամադրել են եվրոպացի մեր գործընկերները, որ ՀՀ կառավարությունը ԸՕ-ի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումների իր մասնաբաժինը չի կատարելու, ու խոսքը 3 մլն. եվրոյի մասին է»,- դիմելով հիմնական զեկուցող՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում առաջացած խնդիրներին և հայտարարեց, թե փաստ է, որ Բալասանյանը չի կարող համարվել գյումրեցիների վստահությունը վայելող քաղաքապետ:
«Քանի՞ հարկանի բոնուս է գործում Գյումրիում, որ 30 տոկոս ձայն ստացած Բալասանյանը օրենքի տառի և կետի համաձայն հռչակվում է քաղաքապետ: Հասկացանք, որ շեմը չհաղթահարածների տոկոսները կարող են նրան գնալ, բայց քանի՞ հարկանի էին այդ բոնուսները»,-հարցրեց նա:
Դավիթ Հարությունյանը նախ հորդորեց ասել, թե եվրոպացի որ գործընկերներն ու դեսպաններն են նման հայտարարություն արել. «Եթե բաց ենք խոսում, ապա մինչև վերջ բաց խոսենք»:
Ըստ նրա՝ 3 մլն եվրոյին վերաբերող հարցի մասին խոսակցություններ էին գնում այն ժամանակ, երբ նախագրանցման համար գումարներ պետք է ներդրվեին: «Եթե նախագրանցման համակարգը չի գործելու, բնականաբար, այդ գումարները մենք շարունակելու են ուղղել այն ծրագրին, որը մենք կյանքի ենք կոչում, այսինքն՝ նույնականացման քարտերի ծրագրին, իսկ համաֆինանսավորմանը մասնակցելուն մենք պատրաստ ենք: Իսկապես կցանկանայի լսել, թե ովքեր են այն անձինք, ովքեր անպատասխանատու հայտարարություն են անում մեր ԱԺ-ի ոչ ռոմանտիկ պատգամավորների հասցեին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, այս ընտրական մեխանիզմը Երևան քաղաքում արդեն իսկ գործել է բավականին երկար ժամանակ. «Եվրոպական երկրների զգալի մասում կա ընտրական շեմ հասկացությունը»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, սակայն եվրոպացի գործընկերների անուններ չհրապարակեց՝ նշելով, որ կարևոր չէ:
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
13:53
13:38
13:22
12:33
12:16
12:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38