ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հանդիպեց Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ։ Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ-ի ապագան, տնտեսության զարգացման ճանապարհը Եվրասիական տնտեսական միությունն է։
Նա ներկաներին ասաց, որ իրենց ժամանակավոր գործուղել են փող աշխատելու, ուստի պետք է սփյուռքը համախմբվի և ՀՀ ներդրումներ բերի։
«Վարչապետը եկավ Ռուսաստանից, երևի մեծ մասդ ճանաչում եք, ու բավականին հետաքրքիր նոր ծրագրեր է առաջարկում։ Շատ կոնկրետ է, հետևողական է, և չեմ կարծում, որ կլինի որևէ մեկը, որ կգա այստեղ ներդրում կանի ու վատ վիճակի մեջ կընկնի»,-մանրամասնեց նա։
Սփյուռքի նախարարը նաև ընդգծեց, որ հաճախ խոսում են Մանթաշովի, Արամյանցի, Լազարյանների մասին, ովքեր եղել են հատկապես ռուսական տարածքի կամ Անդրկովկասի տարածքի ամենահզորները՝ իրենց և՛ ֆինանսական կարողություններով, և՛ բարեգործության մասշտաբներով, բայց Հայաստանում ոչինչ չեն թողել, իրենց հնարավորությունները, էներգիան դրել են օտար երկրի զարգացման համար։
Հրանուշ Հակոբյանը նաև իր տեսակետը հայտնեց այն մասին, թե օտար երկրում մինչև քանի տարեկանը կարելի է աշխատել. «Մինչև 50-60 տարեկանը կարելի է շատ գործ անել դրսում, հատկապես 60-ից հետո պետք է հայացք նետել, թե հայրենիքում ինչ թողնել, ինչ ստեղծել»։
Հրանուշ Հակոբյանն այս անգամ բարեգործության մասին չխոսեց, չհորդորեց գումարներ փոխանցել։
«Ես չեմ ասում՝ բարեգործություն, դա մոռանանք։ Ի՞նչ կարևոր ծրագիր, ուղղություն զարգացնեք, որ մնաք հայոց պատմության մեջ, նկատի ունեմ Ռուսաստանի հզոր տղաներին»,-ասաց նա։
Հրանուշ Հակոբյանի պատկերացմամբ՝ ՌԴ 78 սուբյեկտներից ամեն մի համայնքից մեկ ներդրում էլ եթե լինի, կամ եթե նույն տարածքի 10 «տղաներով» հավաքվեն՝ ներդրում անեն, Հայաստանում շատ բան կծաղկի։
«Եթե ամեն մեկդ 10 տեղ բացեք, անում է 1000 տեղ, եթե հազար աշխատատեղ եք բացում, ես բազմապատկում եմ 5-ով, պատկերացրեք՝ չեք թողնում, որ 5000 մարդ Հայաստանից գնա»,-ասաց նա։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02