Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.
«Ադրբեջանական մամուլի՝ երեկվա երկու հիմնական թեմաներն էին. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը» ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։ Հայկական կողմում Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։ Հայաստանում՝ անհատական աջակցություն, մտահոգ գործիչների պոռթկում և արդեն սովորական դարձած` ինստիտուցիոնալ ընդդիմության լռություն, բացակայություն։ Վստահ եմ` բոլորս անընդհատ քննարկում ենք նույն հարցը. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել մթնոլորտը երկրում։ Պետք է սկսել գործել, թեկուզ՝ փոքր քայլերով, բայց գործել։ Առաջարկում եմ. Մեծ խումբ քաղաքական, հանրային դեմքերի՝ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին։ Բոլորս էլ տեսնում ենք, որ այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում, ակնհայտ հակապետական գիծ՝ իր մշտական հյուրերով (խոսքը վերաբերում է բացառապես քաղաքական և լրատվական բլոկին)։ Իսկ նրա եթերում մեկումեջ հայտնվում են միայն «ընտրյալ ընդդիմադիրները»` փչացվելու և այլ նպատակներով։ Պետք է հանդես գալ միասնական որոշմամբ, հայտարարել հանրայինի բոյկոտի մասին՝ «Հ1 չենք գնում, Հ1 չենք նայում»։ Սա ուղերձ կլինի հասարակությանը, որ իշխանության դիմաց «լռություն-բացակայություն» չէ, և սա նաև ուղիղ աջակցություն կլինի Արցախի մեր հայրենակիցներին. Արցախն ամեն րոպե մեր մտքում է, մեր կյանքերը նույնն են, և Արցախն անտեսողը մերժվում է։ Հաջորդ քայլով՝ ժամանակն է անհատական էմոցիոնալ և պրագմատիկ մտահոգությունը վերածել քաղաքական պրոցեսի։ Բոլոր մտածող և մտահոգ մարդիկ թիմակիցներ են, անկախ՝ բոլոր տարբերություններից։ Ուրեմն պետք է ստեղծել այդ թիմը։ Քանի դեռ իշխանության դիմաց գրագետ-հաշվարկված և հասարակության հետ բաց խոսող քաղաքական պրոցես չկա, աղետներն անխուսափելի են»։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15