ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար` շեշտելով, որ գյուղատնտեսությունը հայ-արգենտինյան տնտեսական փոխգործակցության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող ոլորտ է:
«Հայաստանի և Արգենտինայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են երկկողմ գործակցության լավ ավանդույթներ, և առկա են հստակ նախադրյալներ այդ համագործակցությունը խորացնելու համար: Մենք պատրաստ ենք բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերել, որպեսզի արգենտինյան փորձը և տեխնոլոգիական առաջընթացը կիրառություն գտնեն երկրի գյուղատնտեսության տարբեր ճյուղերում՝ գյուղմթերքի արտադրողականության և որակի բարելավման նպատակով»,-նշել է նախարար Առաքելյանը:
Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Արգենտինայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակով` դեսպան Ուրրիոլաբեիտիան հավելել է, որ վերջին տարիներին երկու երկրների մասնագետները փոխայցեր են կատարել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիներն ուսումնասիրելու, փորձի փոխանակման, ծրագրերի իրականացման նպատակով, և այդ համատեքստում նոյեմբեր ամսին ակնկալվում է արգենտինացի մասնագետների հերթական այցը Հայաստան:
Դեսպանը նաև նշել է, որը վաղը Հայաստան են ժամանելու Գյուղատնտեսական փորձարկումների տարածաշրջանային կոնսորցիում (CREA) խմբի ներկայացուցիչները, որոնք կհանդիպեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ` մասնավորապես կաթնամթերքի արտադրության և լոլիկի մշակության ոլորտներում մասնագիտական քննարկումներ ունենալու և իրենց աշխատանքային մեթոդաբանությունը ներկայացնելու նպատակով, որը Արգենտինայում կիրառվում է 1960 թվականից և հաջողություններ է գրանցել տարբեր երկրներում: Բացի այդ, նախատեսվում է «Արմպրոդէքսպո» միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել սեմինար առավել լայն մասնագիտական շրջանակների համար:
Ողջունելով նախաձեռնությունը` Իգնատի Առաքելյանը կարևորել է մասնավոր ոլորտին այդ աշխատանքներում ներգրավելու և իրազեկելու հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03