Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը դեկտեմբերի 25-ի ժամը 16.25-ի սահմաններում տարբեր քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի խանութում նռնակով քաղաքացի կա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի բաժնի, տարածքային քննչական մարմնի ղեկավար կազմը, բաժնի օպերատիվ խումբը և Մասիսի հրշեջ-փրկարարական ծառայությունը
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի հագուստի խանութ նռնակով մտած տղամարդը խանութի նախկին սեփականատերն է։ 35-ամյա նորխարբերդցին նռնակով սպառնացել էր խանութի սեփականատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։ Պատանին դուրս էր եկել խանութից, ինչից հետո տղամարդը պայթեցրել էր նռնակը։ Վնասվել էին սրահի գույքը, պատուհանների ապակիները, իսկ գույքի մի մասը տղամարդը նետել էր փողոց։ Իրավապահների բանակցությունների արդյունքում 35-ամյա տղամարդը վնասազերծվեց։ Նա ձերբակալվեց և ներկայացվեց Մասիսի քննչական բաժին։ Տղամարդու մոտ հայտնաբերվեցին «F-1» տեսակի մարտական նռնակ ու կռփազենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
20:21
20:02
14:44
14:15
12:44
12:13
17:40
16:12
14:42
14:05
13:55
13:33
12:45
11:45
11:23
10:45
10:22
09:52
09:37
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28