Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային մեղադրել է իրենց ընդհանուր սահմանով մի քանի անօդաչու սարքերի արձակման մեջ, ինչը ստիպել է հարավի զինվորականներին ռազմական ինքնաթիռներ տեղակայել՝ դրանք խոցելու համար, հայտնում է AFP-ն:
Սա առաջին դեպքն է վերջին տարիների ընթացքում, երբ հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերը ներխուժել են Հարավի օդային տարածք։
Հարավի շտաբների պետերի միացյալ կոմիտեն (JCS) հայտարարել է, որ զինվորականները առաջինն են նկատել են հյուսիսկորեական ենթադրյալ անօդաչու թռչող սարքը Կիմպհոյի օդային տարածքում առավոտյան ժամը 10:25-ին եւ «անմիջապես պատասխանել են»:
«Սա բացահայտ սադրանք է, Հյուսիսային Կորեան ներխուժել է մեր օդային տարածք»,- լրագրողներին ասել է JCS-ի ներկայացուցիչը:
Ներխուժումը դրդել է Սեուլին նախազգուշական կրակոցներ արձակել եւ կործանիչներ ու գրոհային ուղղաթիռներ տեղակայել՝ հինգ անօդաչու թռչող սարքեր խոցելու համար, որոնցից մեկը հասել է մայրաքաղաքի մերձակայքում օդային տարածք:
Ռազմական ինքնաթիռներից մեկը՝ KA-1 թեթեւ հարձակողական ինքնաթիռը, ավելի ուշ կործանվել է Հանսյոնգի շրջանում, հաղորդում է Yonhap գործակալությունը։
Զինվորականները չեն հստակեցրել՝ գնդակոծվել են արդյոք օբյեկտները։
Հարավային Կորեայի զինվորականները նաեւ տեղակայել են օդաչուներով եւ անօդաչու հետախուզական միջոցները ռազմական սահմանազատման գծի մոտ եւ հյուսիսային շրջաններում՝ «համապատասխան միջոցառումների համար»:
Թռիչքները JCS-ի պահանջով մոտ մեկ ժամով դադարեցվել են Կիմպհոյի եւ Ինչհոնի միջազգային օդանավակայաններում՝ երկրի հիմնական տրանսպորտային հանգույցներից երկուսում:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02