«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ զանգվածային հանրահավաք, որը միասնության, վճռականության, անսասանության յուրատեսակ խորհրդանիշ էր: Սա հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, որտեղ տարբեր տեղեկատվական հարթակներում փորձում են տարաբնույթ հիմարություններ շաղ տալ: Մինչ այս էլ թշնամական երկիրը ցավագին էր ընդունում Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը: Սա, ի դեպ, նաև ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել, ի մասնավորի, շեշտվում է, որ «նախկին ռուսաստանցի միլիարդատերը» ստիպել է Բաքվին նյարդայնանալ: Իսկ ինչո՞ւ է Բաքուն այսքան հիվանդագին ընդունում Վարդանյանի գործոնը:
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում այսպես է մեկնաբանում ադրբեջանական հիստերիան. «Ցանկացած անձ, երևույթ, գործողություն, որն օգնում է «Արցախի Հանրապետություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցություններն էլ ավելի բարձր մակարդակով շրջանառելուն, հիստերիա է առաջացնում Ադրբեջանի իշխանությունների մոտ: Բոլորս ենք ականատես նրան, որ, հաշվի առնելով պարոն Վարդանյանի անձը և նրա` Արցախում լինելու հանգամանքը, սկսել են ավելի շատ խոսել Արցախի Հանրապետության մասին: Կարծում եմ` ադրբեջանական հիստերիան նաև դրա հետ է կապված»: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանն էլ կարծում է, որ երբ Ռուբեն Վարդանյանն իր ձեռքը վերցնի Արցախի կառավարման ողջ համակարգը, այն դուրս է բերելու Հայաստանի իշխանությունների վերահսկողությունից:
«Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի իշխանությունների հետ համատեղ Արցախի հարցի վերաբերյալ իրականացնում են նույն քաղաքականությունը, այն է` Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Այդ կոմպլեքսի մեջ Արցախի պետնախարարի անձն այդ ամբողջ ծրագիրը խափանում է»,-մեզ հետ զրույցում ասաց Բադալ յանը: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշում է, որ լավագույն որակումը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է տալիս: «Եթե նա դեմ է, անվանարկում է, թիրախավորում, ուրեմն ճիշտ ընտրություն է կատարվել: Այն, ինչ թշնամուս համար վատ է, ինձ համար օգտակար է: Դա աքսիոմ է: Այն, ինչ թշնամու համար վնասակար է, քեզ համար օգտակար է: Հիմա, եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խիստ դժգոհում է ու վտանգ զգում, ուրեմն մեզ համար օգտակար է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55