Դեկտեմբերի 25-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել: Ոստիկանությունից հայտնում են, որ Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, պարեկները կանգնեցրել էին Արթիկի 46-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի տեղում, պարեկները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդի՝ նախկինում դատված 29-ամյա եղբայրը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է, թմրամիջոց է, իսկ կանեփը հավաքել էր վայրաճ թփերից: Հետագա պարզաբանումների համար 29-ամյա տղամարդը հրավիրվել է Կումայրիի բաժին, որտեղ իրավապահներին ներկայացրել է կաթուցիչ՝ պատերին թմրանյութի նմանվող հետքերով: Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու ևս մեկ դեպք: Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում, դարձյալ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, նրանք կանգնեցրել էին քաղաքի 41-ամյա մի տղամարդու վարած «Օպելը»: Հիմնավոր կասկածանքով պարեկները վարորդին ձերբակալել ու տարել են Կումայրիի բաժին: Պարզվել է, որ նա իրավաբանական անձանց օգտին քաղաքացիներից միջոցներ բռնագանձելու գործերով որպես պարտապան հետախուզվում էր ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով բժշկական կաթուցիչ: Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցի հետքեր են, որի հումքը քաղել էր վայրաճ կանեփի թփերից: Երկու դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03