Արագածոտնի մարզի Օթեւան գյուղում դեկտեմբերի 26-ի գիշերը կրակոցներ են հնչել գյուղապետարանի շենքի եւ բնակիչների տների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Օթեւանի գյուղապետ Մրազ Միրոյանը։ Գյուղապետն ասաց, ինքը տեղյակ չէ, թե ովքեր են կրակոցների հեղինակները.
«Գիշերը ժողովուրդը խուճապի է մատնվել, շատ վախեցած են, որովհետեւ գյուղում նման դեպք չի գրանցվել»։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե կրակոցներն արձակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մտերիմները, գյուղապետը նշեց, որ տեղեկություն չունի։ Նա պատմեց, որ գյուղում հանք բացելու վերաբերյալ Բաքոյանի մասնակցությամբ մի քանի անգամ գյուղապետարանում լսումներ են անցկացվել. «Հանք բացելու մասին համայնքապետարանում լսումներ են անցկացվել, դրան գյուղի բնակիչների մեծ մասը դեմ է արտահայտվել, լսումներին ներկա է եղել նաեւ Բաքոյանը, բայց չեմ կարող ասել, թե դա ինչքանով կապ ունի այս դեպքի հետ»։ Միրոյանը փոխանցեց, որ այս պահին ոստիկանները գյուղում հսկողություն են իրականացնում. «Հիմա հանգիստ վիճակ է»։ Մեզ հետ զրույցում գյուղի բնակիչներից Սուտո Շամոյանը վստահեցրեց, որ կրակոցներն արձակել են Ռուստամ Բաքոյանի մտերիմները, նրանք գյուղում ցանկանում են հանք բացել. «Երեւի հողի հետ կապված մարդիկ մաղձ ունեն, մեր գյուղի դեմ թշնամի չկա։ Ինքն ա ուղարկել մարդ, մենք կասկածում ենք, որ ինքն է։ Չուզողություն է անում, ուզում է սուլթան դառնալ։ Գյուղում հանք բացելու ցանկություն ունի։ Իր համախոհների հետ մի քանի անգամ եկել է հանդիպման, բնակիչները բունտ են արել»։ Բնակիչը պատմեց, որ գյուղում առաջին անգամ է նման դեպք տեղի ունենում. «Առաջին անգամ են կրակում են մեր գյուղում. մի անգամ թուրքերն են կրակել, մի անգամ էլ Բաքոյանի մարդիկ»։ NEWS.am-ը կապ հաստատեց նաեւ Ռուստամ Բաքոյանի հետ, որը կարճ ասաց. «Ես ձեզանից եմ լսում այդ տեղեկությունը»։ Մեզ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով։ Աբրահամյանը հայտնեց, որ վարույթով բերման ենթարկվածներ առայժմ չկան. «Բոլոր միջոցները ձեռնարկվում են հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»։
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58