Մոտ 22 հազար միգրանտ Մեքսիկայի ապաստարաններում սպասում է ԱՄՆ սահմանը հատելուն, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
«Մեքսիկական ապաստարաններում 22 հազար միգրանտներ սպասում են, որ անցնեն ԱՄՆ»,- նշվել է հրապարակման մեջ։
Մեքսիկային սահմանակից ամերիկյան Տեխաս նահանգի իշխանությունները շարունակում են Էլ Պասո քաղաքի մոտ պատնեշի կառուցումը՝ սահմանի հատումը միգրանտների կողմից սահմանափակելու համար։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք կարողացել են կառուցել մոտ 2 մղոն (3,2 կիլոմետր) պատնեշ։
Նշվել է, որ Էլ Պասոյում բավական թվով փախստականներ կան, որոնք թափանցել են ամերիկյան տարածք։ Միգրանտները քնում են փողոցներում, ասֆալտին, ցրտի պայմաններում, քանի որ տեղի եկեղեցիները եւ ապաստարանները լիքը լցված են։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ում ապաստան ստանալու հայտերի (որոնք դիտարկման փուլում են) թիվը հասել է ռեկորդայինի՝ 1,6 մլն, ինչը նշանակում է յոթակի աճ 2012-ից ի վեր։
Սպասվում է, որ ԱՄՆ փախստականների հոսքը կավելանա իրավաբանական այն նորմի չեղարկումից հետո, որը թույլ էր տալիս անհապաղ հետ ուղարկել անլեգալ միգրանտներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակներից ելնելով։ Նաագահ Ջո Բայդենի վարչակազմը կողմնակից չէ դրա երկարացմանը։ Իրավաբանական նորմը, որը շրջանառության մեջ է մտցվել Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, պետք է հանվեր չորեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, բայց գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտսն այն երկարացրել է այնքան ժամանակով, մինչեւ որ դիտարկվի Արիզոնա նահանգից ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասին ուղղված խնդրագիրը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02