Ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը թույլ չի տալիս, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին. Ընտրական օրենսգրքի քննարկմանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին նման հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա, 1995 թ-ին այդ քաղաքացիները չէին կարող քվեարկել, քանի որ Սահմանադրությամբ երկքաղաքացիություն չկար, սակայն 2005 թ-ին երկքաղաքացիության իրավունք ստացել են, բայց ԸՕ-ում փոփոխություն չի եղել:
«Ո՞րն է ձեր մտավախությունը, որը թույլ չեք տալիս ստիպված արտերկրում գտնվող մարդկանց մասնակցել ընտրություններին: Ձեր մտավախություն այն է, որ ձեր քրեաօլիգարխիկ համակարգն այլևս չի՞ կարող գործել, թե՞ դուք մտածում եք, որ հայոց խորհրդարանը պետք է լցված լինի միայն հայ ժողովրդի քրեաօլիգարխիկ ներկայացուցիչներով»,- հարցրեց Փոստանջյանը:
Հովհաննես Սահակյանը հարցը որակեց հերթական քաղաքական հայտարարությունը. «Չեմ պատրաստվում պատասխանել, իսկ նախագծի հետ կապված հարցերին կպատասխանեմ»:
Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց, որ չեն պատասխանում հարցին այն դեպքում, երբ պատասխան չեն ունենում: Ըստ նրա՝ իր հարցը վերաբերում էր նախագծին, քանի որ խոսքը գնում էր ընտրական իրավունքի իրացման մասին:
«Բայց ձեր միակ նպատակն է, որ ընտրական իրավունքը վերապահեք ձեր քրեաօլիգարխիկ համակարգին և ապահովեք ՀՀԿ-ի վերարտադրությունը: Սակայն ժամանակն այնպիսին է, որ մոտենում է ավարտին ՀՀԿ- պատմությունը և պատրաստվեք, որ ձեր նկատմամբ տեղի է ունենալու արդար դատավարություն», -եզրափակեց Փոստանջյանը:
Հովհաննես Սահակյանը ծիծաղով ընդունեց Փոստանջյանի կանխատեսումը:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58