«Մենք լռելու, համակարպվելու իրավունք չունենք: Մեր հայրենակիցները՝120 հազար մարդ, գտնվում են շրջափակման մեջ, ադրբեջանցին, թուրքը շարունակում են սպառնալ»,- հայտարարեցին ՀՅԴ երիտասարդները, որոնք Մատենադարանի մոտից երթով եկան Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ։ ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը նշեց, որ չկա Արցախի կամ Հայաստանի առանձին հարց, կա մեկ միասնական հայկական հարց։
«Հենց այս շենքում են նստում այն մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է պայքարեին հանուն մեր հայրենիքի, բայց այս մարդիկ շարունակում են հզորացնել մեր թշնամուն»,- ասաց նա։ Սևակ Նազարյանի խոսքով՝ որպես խորհդանիշ այսօրվա գործողության, իրենց հետ վերցրել են պատրաստված «սլաքներ», որոնք նշանակում են պատասխանատվություն և մեղավորություն։ «Սլաք, որ այս իշխանություններն ավելի քան երկու շաբաթ և շուրջ 4,5 տարի բոլոր հարցերում փորձում են այլ ուղղությամբ ուղղել, փորձում են չհայտնվել սլաքի սուր կողմում։ Տապալել համավարակի դեմ պայքարը և պատասխանատու չլինել, բոլոր հիմքերը ստեղծել, որ Ադրբեջանը պատերազմ սկսի և ոչ ոք չքննադատի նրան։ Այսօր էլ այս ցավալի իրավիճակում նորից փորձում են սլաքն ուղղել իրենցից դուրս»,- նշեց նա։ Այնուհետև Սևակ Նազարյանն ավելացրեց. «Ժամանակն է վերահաստատել՝ մենք Արցախի կողքին ենք, և ստեծված իրավիճակի պատասխանատուները երկուսն են՝ թշնամին, որը փորձում է վերջապես իրականացնել իր ավելի քան մեկ դարյա պանթուրքիստական ծրագիրը, և այս իշխանությունները, որոնք չեն դիմագրավում դրան և իրենց քայլերով նույնիսկ աջակցում են»։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58