Եթե մոտակայքում մարդ է մահացել, որին դու թեկուզ չես ճանաչում` ապա որքան էլ մեծ ցանկություն ունես բարձր երաժշտություն լսելու` դու դա չես անում։
Երբ անվասայլակով մարդ ես տեսնում, մի քիչ նեղվում ես այն փաստից, որ դու քո առողջ ոտքերով անցար իր կողքով, որքան էլ որ մեղավոր չես ու նեղվելու բան չկա։ Բայց դե մարդ ես։
Երբ ինչ որ մեկը շատ քաղցած է` չես կանգնում նրա դիմաց և ուտում երկու հատ շաուրմա։ Կամ նրան էլ ես հյուրասիրում, կամ գոնե դա անում ես այլ տեղում։
Երբ մի ամուսանացած զույգ շատ է ցանկանում երեխա ունենալ, սակայն դա նրանց մոտ չի ստացվում` դու չես տանում և նրանց աչքը խոթում քո երեխաների լուսանկարները և ժամերով խոսում նրանց մասին։ Այլ խոսում ես ուրիշ թեմաներից։
Երբ դիմացինդ քեզանից քիչ է վաստակում, դու չես սկսում ցուցադրել այն բոլոր շքեղությունները, որոնք ունես կամ կարող ես քեզ թույլ տալ, որպեսզի այդ մարդն իրեն վատ չզգա։
Եթե Արցախի մեր հայրենակիցները բլոկադայի մեջ են, ապա անձամբ ես չեմ կարող նշել ամանոր, նստել ճոխ սեղանների առաջ ու ձեռքի հետ էլ խմել նիկոլին ընտրած ինչ որ չաղ ձյաձյայի առաջարկած զինվորի կենացը կամ էլ խաղաղության կենացը։ Իհարկե ինձ իրավունք չեմ վերապահի հորդորել ինչ որ մեկին չնշելու նոր տարին, սակայն ես չափից դուրս պասիվ եմ լինելու։ Առաջարկում եմ գոնե չհանրայնացնել ռեստորանային խնջույքների ճոխ սեղանները, երգ ու պարը։ Պահեք դա ձեր նեղ անձնական շրջանակներում, վայելեք, եթե այդպես եք պլանավորել, բայց ես մտքով ու հնարավոր գործողություններով կմնամ իմ 120.000 հայրենակիցների հետ։
Բարին ընդ ձեզ։