Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդականը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ հետ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 7 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է խստացնել հսկողությունն ու շարունակել աշխատանքները տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման և ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման և փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման, ինչպես նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով որակի ու ժամկետների պահպանումը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման մասով քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 19 դեպք: Երեք հասցեներում կատարվել են քանդման աշխատանքներ, ինչի հետ կապված հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը տվյալ ոլորտում:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 10 դեպքի մասով:
Կոմունալ տնտեսության վարչության պետն էլ զեկուցել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 67 վարչական արձանագրություն է կազմվել:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03