Առնվազն 14 մարդ է զոհվել, եւս 24-ը վիրավորվել է այն բանից հետո, երբ Նիգերիայի հարավում Կալաբար նավահանգստային քաղաքում հանրաճանաչ կառնավալի ժամանակ մեքենան մխրճվել է բայքերներին հետեւող ամբոխի մեջ, հայտնում է BBC-ն: Ականատեսների խոսքով՝ արագությունը գերազանցած վարորդը կորցրել է կառավարումը։ Մեկ ամիս տեւող ամենամյա կառնավալը, որը ներառում է մի քանի միջոցառումներ, շատ հանրահայտ է դարձել 2004 թվականին մեկնարկից հետո: Աֆրիկայի ամենամեծ փողոցային երեկույթ համարվող միջոցառումը գրավում է տեղացիներին եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին ամբողջ դեկտեմբերի ընթացքում: Միջադեպը տեղի է ունեցել բայքերների հայտնի շքերթի ժամանակ կառնավալի գլխավոր մայրուղիներից մեկում, որը փակ է եղել տրանսպորտային միջոցների երթեւեկության համար: Միջոցառմանը մասնակցում են մրցարշավորդներ, այդ թվում՝ ամբողջ երկրից հայտնի մարդիկ, որոնցից ոմանք հագնում են գունագեղ կոստյումներ եւ հնարքներ կատարում: Ոստիկանությունը հայտնել է, որ հարբած վարորդը, որին ձերբակալել են, կորցրել է կառավարումը եւ մխրճվել ամբոխի մեջ: Կրոս Ռիվերի նահանգապետ Բեն Այադեն չեղյալ է հայտարարել բայքերների շքերթի մնացած մասը եւ կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել: Կառնավալի մնացած օրերին նախատեսված մյուս միջոցառումները, որոնք պետք է ավարտվեն Ամանորի նախօրեին հրավառությամբ, չեն չեղարկվել։
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01