Քննադատությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորակազմի հասցեին անընդունելի է։ Այս մասի ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հարցը, թե ՌԴ-ն ի վիճակի չէ ստիպել Ադրբեջանին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները եւ բացել Լաչինի միջանցքը, եւ հնարավոր է արդյոք այս առումով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի վերականգնումը։ «Ես ցանկանում եմ հիշեցնել, թե ով է այն փակել, ով է արգելակել նրա աշխատանքը։ Դա Ռուսաստանը չէր, դրա ներկա վիճակի մասին վերջերս հստակ արտահայտվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Սրան որեւէ բան չկա ավելացնելու։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահ զորակազմի հասցեին արվող քննադատությանը ներկա իրավիճակում, ապա ես դա անընդունելի եմ համարում։ Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան իրավիճակը կարգավորելու համար։ Ոչ մի հրապարակային հարձակում գործին չի օգնի։ Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել, աշխատում ենք, որպեսզի իրավիճակը բարելավվի»։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58