Նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է նշանակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չկարողանա ապահովել կայունություն և անվտանգություն Լեռնային Ղարաբաղում, ապա կամ պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ բարձրացնելով ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ տալու հարցը, կամ բարձրացնի լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցը: Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Նիկլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության հավատարիմ կողմնակիցն է, բայց «մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»:
«Ես կարող եմ նույն հարցը տալ, իսկ առանց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի, ինչ-որ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել, որ ավելի լավ կլինի։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Հետեւաբար, որքան ուզեք կարող եք խոսել արդյունավետության բարձրացման մասին: Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ բոլորն այժմ աշխատում են այս իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Բայց նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է նշանակում»,- ասել է Զախարովան։
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44