Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է օրերս մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում ծառերի հատման վերաբերյալ լրատվամիջոցներով հնչած ահազանգին:
Հարցի առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ դեռևս անցյալ տարի վերոնշյալ տարածքում մասնագետների կողմից կատարվել է ծառերի ուսումնասիրություն և կազմվել է ծերացած ծառերի վերափոխման վերաբերյալ համապատասխան մասնագիտական եզրակացություն: Զեկուցվել է նաև, որ համաձայն մասնագիտական եզրակացության՝ ծառերի չորացումն ամենևին պայմանավորված չէ տվյալ տարածքի բարեկարգման աշխատանքներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները սկսելուց առաջ հանրությանը նախապես իրազեկել նախատեսված աշխատանքների մասին:
«Մինչ կոնկրետ գործողություններին անցնելը, նախ պատշաճ իրազեկեք հանրությանը, որպեսզի տվյալ աշխատանքների հետ կապված անհարկի մտահոգություններ չառաջանան: Առավել ևս, երբ նշում եք, որ դեռ նախորդ տարի է տվյալ տարածքում կատարվել մասնագիտական ուսումնասիրությունն ու տրվել է համապատասխան եզրակացություն: Քաղաքացիները պետք է հստակ տեղեկացված լինեն, որ ծառերի էտի կամ հատման վերաբերյալ մեր կողմից տրված թույլտվության հիմքում առկա է մասնագիտական համապատասխան եզրակացություն: Նախապես չիրազեկելու արդյունքը մեր համաքաղաքացիների կողմից հնչեցվող արդարացի մտահոգությունն է, որի հետ կապված ցանկացած պարզաբանում, ըստ էության, արդեն ուշացած է ու հնչում է որպես արդարացում: Այս հարցում եղեք խիստ հետևողական», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է բնապահպանության վարչությանը նախապատրաստվել ծառերի աշնանային խնմաքի պատշաճ կազմակերպմանն ու առաջիկա աշնանային ծառատունկին:
«Մասնագետների հավաստմամբ ծառերի աշնանային խնամքի պատշաճ կազմակերպման արդյունքում ավելի առողջ ու փարթամ կանաչ գոտիներ են ապահովվում: Ըստ այդմ, ներգրավեք համապատասխան մասնագետներ ու կազմակերպեք այդ աշխատանքները ինչպես հարկն է: Բացի այդ, նախապատրաստվեք նաև աշնանային ծառատունկին: Այս հարցում էլ անպայման ներգրավեք բնապահպաններին և շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև մեր համաքաղաքացիներին», - նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47