«Այսօրվա նախագիծն աննախադեպ է, դրանով առաջարկում ենք 2022 թվականի բյուջեն ավելացնել 2.5 մլրդ դրամով և այդ միջոցներն ուղղել ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ կկառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխան 4 ֆուտբոլի դպրոց Երևանի, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում` արհեստական կամ բնական խոտածածկերով, անհրաժեշտ բոլոր շինություններով, փակ մարզադահլիճներով, և երեխաների համար ֆուտբոլ խաղալը կդառնա ավելի հասանելի։
«Սա վերաբերում է ոչ միայն տղաներին, այլև աղջիկներին, որովհետև այստեղ, իհարկե, գործելու են նաև աղջիկների ֆուտբոլային թիմեր, որոնք կմասնակցեն մեր տարբեր առաջնություններին»,-հայտնեց նախարարը։ Անդրեասյանը հայտնեց, որ Մարտունու մարզադաշտի դեպքում արդեն պայմանավորվածություն է ձեռք են բերվել և մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո «Ալաշկերտ» ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում, իսկ Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Իջևան քաղաքի Արնար մարզադաշտի տարածքում։ ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց, որհատկացվող գումարը նախագծման ու շինարարության աշխատանքների նախնական արժեքի միայն 50 %-ն է։ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրում ընդգրկված են նաև 6 հաստատություններ՝ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը, Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը, Գեղավեստական մարմնամարզության մարզադպրոցը, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը։
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58