Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
«Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և քաղխորհրդի անդամ Վաչե Գրիգորյան
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությանը, ինչպես նաև հումանիտար միջանցքի անխափան գործունեության վերականգնմ
Նախագահ Խաչատուրյանը կարևոր է համարել ներկայիս ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում հայաստանյան քաղաքական միավորների աշխատանքը և հայկական օրակարգային խնդիրների բարձրաձայնումը»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: