Բրիտանիան 2022 թվական մտավ լավատեսությամբ, բայց հաջող տարվա հույսերը չարդարացան, քանի որ կենտրոնական տեղ զբաղեցրեց կյանքի արժեքի ճգնաժամը, տեղեկացրել է PA Media-ն։
Երբ համավարակը մնաց հետեւում, գնաճը շուտով դարձավ հաջորդ լուրջ սպառնալիքը տնտեսության համար, որը կարող է հանգեցնել այն բանին, որ Մեծ Բրիտանիան նորից հայտնվի ռեցեսիայի մեջ։
Չնայած Անգլիայի բանկի քաղաքական գործիչները կանխատեսել էին գնաճ, քանի որ մատակարարումների շղթան փորձում էր հաղթահարել աճող պահանջարկը, նրանք պատրաստ չէին Ուկրաինայում պատերազմին։
Երբ Մեծ Բրիտանիան միացավ իր միջազգային հարեւաններին եւ հրաժարվեց ռուսական գազից ու նավթից, էներգակիրների գներն արագ բարձրացան՝ գնաճը հասցնելով 40 տարի չտեսնված մակարդակի։
Տարին 5,5 տոկոսից սկսելով՝ սպառողական գների ինդեքսի գնաճը մարտին արդեն հասավ 7 տոկոսի, իսկ հուլիսին՝ երկնիշ թվի։
Կանխատեսում կա, որ այն կարող է հասնել 13,3 տոկոսի։
2023թ. կանխատեսումներն ավելի վատն են, քանի որ ենթադրում են, որ էներգիայի արժեքը կհասնի տարեկան 5 400 ֆունտ սթեռլինգի 2023թ. հունվարին եւ 7 200-ի ապրիլին։
Բանկը, որը սկսել է բարձրացնել տոկոսադրույքներն անցած տարվա դեկտեմբերից, երբ հայտնվել էր գնաճի այսպես կոչված գազանը, սկսեց ուժեղացնել պատասխան միջոցները։
Տարին 0,25 տոկոսից սկսելով՝ տոկոսադրույքներն արագ բարձրացան՝ հասնելով 0,78 տոկոսային կետի նոյեմբերին, որն ամենաբարձր մեկանգամյա բարձրացումն էր 1989թ. հոկտեմբերից ի վեր։
Փոխառությունների արժեքի աճն էլ ավելի խորացրեց տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների աղետալի վիճակը։
Բրիտանացիները համբերատար սպասում էին նորությունների, թե ինչ տեղի կունենա Ofgem-ում գների շեմի հետ կապված, մինչեւ որ կառավարությունը (Լիզ Թրասի) վերջապես հրապարակեց սահմանափակումներին տարեկան 2 500 ֆունտ սթեռլինգով աջակցելու մասին։ Այդ քայլն օգնեց շեմ սահմանել անզուսպ գնաճի համար, չնայած հոկտեմբերին այն արդեն հասել էր տպավորիչ՝ 41-ամյա առավելագույնին (11,1 տոկոս)։
Բայց շուկայական քաոսը, որը սադրել էին տիկին Թրասը եւ նախկին կանցլեր Քվասի Քվարթենգը, հանգեցրեց այն բանին, որ հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները հասան առավելագույնին, ինչը չէր եղել տասնամյակներ շարունակ։
Այս քաղաքականությունը երկարաժամկետ վնաս հասցրեց Մեծ Բրիտանիայի տնտեսությանը եւ պետական ֆինանսներին, այն դեպքում, երբ հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները դեռ ավելի բարձր են, քան պետք է լինեն։
Չնայած սկզբից եւեթ բրիտանական տնտեսությունը կայուն էր ավելի լայն ցնցումների ֆոնին, երրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի տնտեսությունը սկսեց կտրուկ վայրէջքը, համախառն ներքին արդյունքը ընկավ 0,3 տոկոսով, իսկ նախկինում կայուն աշխատատեղերի շուկան անկայունության նշաններ սկսեց ցուցադրել։
Դա նշանակում էր այն, որ սկսվելու է երկարատեւ եւ ցավագին ռեցեսիա, ընդ որում՝ փորձագետները կանխատեսում են արտադրության 2 տոկոսանոց անկում։
Սեմյուել Թոմբսը Pantheon Macroeconomics-ից կանխատեսում է, որ 2023-ը լինելու է «ռեցեսիայի տարի»։
Նրա խոսքով՝ ՀՆԱ-ն, հավանաբար, 2023թ. տարեկան հաշվարկով կընկնի 1,5 տոկոսով, եւ մինչեւ 2024թ. սկիզբ վերականգնման ոչ մի շանս չի ունենա։
Անգլիայի բանկի տվյալներով՝ 2022թ. 3,5 տոկոսադրույքի պարագայում (14 տարվա առավելագույնն է) դա էլ ավելի կզսպի սպառողական ծախսերը՝ առնչվելով մոտ 4 մլն հիպոթեքային վարկառուների, որոնք պետք է վերաֆինանսավորվեն հաջորդ տարի։ Բայց սպասվող ռեցեսիան նաեւ կօգնի զսպել գնաճը։
Մարտին Բեքը EY Item Club-ից մի փոքր ավելի լավատես է, քանի որ կարծում է, որ տնային տնտեսությունները դեռ որոշ խնայողություններ ունեն, որ կուտակել են Covid-ի ժամանակ, եւ որոնք կարող են օգտագործել։ «Ուստի, սպառողական ծախսերը հազիվ թե այն աստիճանի ընկնեն, ինչ իրական եկամուտները։ Իսկ գնաճի նվազումը հաջորդ տարվա ընթացքում 2023թ. վերջին աճին վերադառնալու հույս է տալիս»,- ասել է նա։
18:42
18:15
17:52
17:35
17:15
16:55
16:42
15:06
14:56
14:45
14:33
14:16
13:52
13:34
13:16
13:03
12:43
12:24
12:09
11:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02
09:56
09:48
09:38
09:27